Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

«Ապագա Հայկական»-ի հետ համատեղ Արցախում լուծում կտրվի բազում խնդիրների

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը համոզված է, որ առաջիկա տարիներին «Ապագա Հայկականը» նախաձեռնության հետ համատեղ լուծում կտան բազում խնդիրների:

Բեգլարյանը նման համոզմունք հայտնեց Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի միջոցառման ժամանակ «Հանրային քննարկումները և Արցախյան ֆորումը» պանելային քննարկմանը:

Նա կարևորեց, որ «Ապագա Հայկականը» նախաձեռնության առաջին միջոցառումը տեղի է ունեցել Արցախում: «Եվ՛ խորհրդանշական, և՛ կիրառական տեսանկյունից սա կարևոր էր մեզ համար՝ ոչ միայն Արցախի, այլ ամբողջ հայության շրջանում: Արդյունավետ էր ձևաչափի տեսանկյունից, որ ներառական մեթոդաբանություն էր ընտրված և հասարակության տարբեր խմբերի ներկայացուցիչներ տարբեր տարիքային, սեռային, սոցիալական և այլ չափանիշերի հիման վրա ներկայացված էին և հնարավորություն ունեին ազատորեն իրենց կարծիքը արտահայտել իրավիճակի և ապագա լուծումների հետ կապված»,-ասաց Բեգլարյանը:

Ըստ նրա՝ կարևոր և արդյունավետ էր, որ թեման ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ հայկական Արցախի երկարաժամկետ ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը ամենակարևոր հենասյուներից մեկն է: «Եվ կարող եմ ասել, որ անվտանգությունից հետո այն երևի թե երկրորդ կարևորությունն ունի»,-հավելեց պետական նախարարը:

«Ապագա Հայկականը»-ի միջոցառումը Արցախում կազմակերպվել է Արցախի կառավարության հետ համատեղ: «Շատ ուրախ ու շնորհակալ ենք, որ «Ապագա Հայկականը»-ի հետ միասին բավականին լուրջ համագործակցություն ունենք և համոզված եմ, որ առաջիկա տարիներին համատեղ կկարողանանք բազում խնդիրների լուծում տալ»,-ասաց Բեգլարյանը:

Հարցին, թե ի՞նչ խնդիրներ կան և ինչ լուծումներ է ցանկանում տեսնել Արցախի հասարակությունը՝ Բեգլարյանը պատասխանեց, որ գլխավոր խնդիրը անվտանգությունն է: «Խոշոր հաշվով, արցախցիներին հուզող հարցը երկարաժամկետ անորոշությունն է, թե ինչպե՞ս կարող ենք հաղթահարել անորոշությունը: Եվ այստեղ, իմ կարծիքով, մեր անելիքն այն է, որ անկեղծ զրույցով, վստահության հիման վրա ձևավորված հաղորդակցությամբ բացատրենք, որ ամեն ինչ այս պահին կանխատեսելի չէ, բայց շատ բան մեր այսօրվա ու վաղվա գործողություններից է կախված: Այստեղ ես շատ եմ կարևորում գաղափարական աշխատանքը և Արցախում, և ընդհանրապես ամբողջ հայության մեջ: Հայաստանի և ամբողջ հայության համար Արցախը բացառիկ նշանակություն ունի, և կարծում եմ, որ այստեղ մենք համատեղ ուժերով կարող ենք և գաղափարախոսական հիմքը ապահովել, և դրա հիման վրա անվտանգային, ժողովրդագրական սոցիալ-տնտեսական և մնացած բոլոր ոլորտներում երկարաժամկետ հաջողություն ապահովել»,-ասաց Բեգլարյանը՝ ընդգծելով, որ, սակայն, սա համազգային ներառական գործընթաց և ջանքեր է ենթադրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում