Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Բրյուսելն ուզում է լուծել Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Բաքվին  ձեռնտու է խոսել Մոսկվայի հետ․ Տարասով

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը օրերս հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ, որի ընթացքում քննարկվել են բրյուսելյան վերջին հանդիպման օրակարգային հարցերը:

Շառլ Միշելն, ըստ իր թվիթերյան հրապարակման, ընդգծել է Եվրոպական խորհրդի համար Հարավային Կովկասում խաղաղության, կայունության ու անվտանգության ապահովման կարևորությունը: Նա նշել է, որ Բրյուսելը ջանքեր է գործադրում Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման ու տրանսպորտային, հաղորդակցական ուղիների բացման ուղղությամբ:

Իլհամ Ալիևն, իր հերթին, հիշելով Բրյուսելում կազմակերպված եռակողմ հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները` հույս է հայտնել, որ Շառլ Միշելի նշած օրակարգային բոլոր հարցերի համար իրական արդյունքներ կլինեն, հաղորդում է ադրբեջանական կողմը:

Ադրբեջանի ղեկավարը նաև նշել է 44-օրյա պատերազմի արդյունքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների խնդրի մասին, ինչպես նաև ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած համարվող շուրջ 4000 ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանման կարևորությունը:

Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը համարում է, որ որքան էլ Բրյուսելը հայ-ադրբեջանական  դեռևս չլուծված հարցերի շուրջ փորձի միջնորդական ջանքեր գործադրել, Մոսկվան այդ հարցերում իր նախաձեռնողականությունը բաց չի թողնի․ «Եկեք հարցն այսպես դիտարկենք՝ Մոսկվա-Բրյուսել զուգահեռ գործընթացները մոսկովյան «նախագիծ» չէ։ Ինչու՞ մենք պետք է միանգամից երկու հարթակներում խաղանք։ Ուստի՞ ում նախագիծն է, Բաքվի՞,  թե՞ Երևանի։ Ես կարծում եմ, որ Բրյուսելը Մոսկվային զուգահեռ գործընթաց է  նախաձեռնում Երևանի համար։ Համենայնդեպս Բաքուն դրանով հետաքրքրված չէ, որովհետև սովորել է աշխատել ու խոսել Մոսկվայի հետ։ Այդ իմաստով նա խնդիրներ չունի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը երկու անգամ հետաձգել է Ադրբեջանի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարների մակադակով անցկացվելիք բրյուսելյան հանդիպումները։ Ստանիսլավ Տարասովը գտնում է, որ այս հանգամանքը պատական չէ․ «Սա  նշանակում է, որ Եվրամիության կողմից առաջարկվող օրակարգն ի տարբերություն Մոսկվայի, իրեն ձեռնտու չէ։ Ինչպես գիտեք՝ այդ հանդիպումները պետք է անցկացվեին Բրյուսելում։ Դուք գիտեք, որ Եվրամիությունը մտադիր է վերականգնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ղարաբաղյան  հակամարտությունը, կարգավիճակի հարցը, մինչդեռ Բաքուն համարում է, որ նման խնդիր գոյություն չունի։ Ալիևին հիմա այդպիսի դիրքորոշումը ձեռնտու չէ»,-նկատեց քաղաքագետը։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ասում է, որ Երևանին Բրյուսելի այդպիսի դիրքորոշումը ձեռնտու է, իսկ ահա Մոսկվան այս հարցում չեզոք դիրքորոշում ունի․ «Մոսկվան համարում է, որ այն  առճակատումը, որ այժմ կա արևմուտքի ու Ռուսաստանի միջև՝ թույլ չի տալիս ղարաբաղյան հակամարտությունը լուծել մեկ ընդհանուր ձևաչափում։ Ըստ Մոսկվայի՝ հարցը կարելի է լուծել այլ ֆորմատներում՝ այդ թվում նաև Մոսկվայի ու Բաքվի  միջև պայմանավորվածություններով։ Սա հնարավոր կոմբինացիաներից մեկն է, թե ինչպես այն կռեալիզացվի՝ ապագան ցույց կտա»։

Մոսկվան արդյոք թույլ կտա, որ Բրյուսելն այս հարցում առաջ քաշի իր օրակարգը, Մոսկվային ստվերում թողնելով, Ստանիսլավ Տարասովն ասաց․ «Մենք բավականին հաջող կերպով ավարտում ենք պատերազմն Ուկրաինայում։ Միթե դուք կարծում եք, որ Անդրկովկասում Բրյուսելին առաջ կթողնենք։ Իհարկե ո՛չ։ Բրյուսելի նախաձեռնությունները Մոսկվայի համար այնքան էլ ընդունելի չեն լինի»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում