Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոներից։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ոսկե Ծիրան» միջազգային կիոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանի հետ: