Էլիտաները, որոնք այսօր ընդդիմություն են, խոսում են հայրենասիրությունից, բարոյազրկության ամենամեծ ճգաժամն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Թադևոսյանն իր վրդովմունքն հայտնեց, որ կրթության երկարամյա նախարարը մասնակցում է միտինգների և չգիտես ինչերից է խոսում․ «Աշոտյանը ինչ իրավունք ունի արժեքներից խոսի, նա կործանել է մեր երեխաների ապագան: Աշոտյանը տանուլ է տվել մեր կրթական համակարգը»: Ըստ Թադևոսյանի՝ ընդդիմության միտինգները մերժվեցին, որովհետև մարդիկ չեն ուզում հողով խաբվել․ «Քաղաքական դաշտում սերնդափոխություն է»: