Իրանի ցանկանում է ոչ միայն տնտեսական, այլ նաև անվտանգության առումով հարաբերությունները խորացնել Հայաստանի հետ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Պատգամավորի խոսքով` Իրան-Հայաստան հարաբերությունները 44-օրյա պատերազմից հետո նոր փուլ են թևակոխել. «Հարաբերությունների զարգացումը ձեռնտու է թե Իրանին, թե Հայաստանին. պետք է քայլ վերցնել դեպի ռազմավարական հարաբերություններ: Իրանին անհանգստացնում է Իսրայելի հարաբերությունների խորացումը Բաքվի ու Անկարայի հետ»: