Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Հայաստանի հրամայականը. հակապետական ակոսից դեպի պետական հուն

Հայաստանի կառավարությունն ազդարարել է ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման մասին, որը ներկայացվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի և Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ կառավարությունը շահագրգռված է այդ ռազմավարության հնարավորինս արագ ընդունմամբ՝ հնարավորինս լայն հանրային քննարկումների արդյունքում, իհարկե չունենալով պատրանք, որ դա կօգնի լուծել ապատեղեկատվության լայն խնդիրը ամբողջապես: Ինչ խոսք, ժամանակակից տեղեկատվական միջավայրն իր հնարավորության, հանրամատչելիության, գործիքակազմի բազմազանության առումով այնպիսին է, որ գործնականում անհնար է դարձնում ապատեղեկատվության իսպառ բացառումը: Մյուս կողմից, մի բան է ապատեղեկատվության գոյությունը, առկայությունը ընդհանրապես, մեկ այլ բան, երբ հենց ապատեղեկատվությունն է ձևավորում տեղեկատվական տրենդ:

Հայաստանում դժբախտաբար իրավիճակը հենց այդպիսին է և այդ առումով պատկերը վաղուց է՝ եթե ոչ հատել ազգային անվտանգության սպառնալիքի գիծը, ապա էապես մոտեցել դրան, կանգնել դրա շեմին: Եվ այստեղ հարցն իհարկե լոկ ապատեղեկատվությունը չէ, այլ նաև այն, թե ինչպիսի տեղեկատվություն, ինչ թեմաներ և դրանց ինչ մանրամասներ են դառնում բաց, հասանելի, հանրամատչելի, այս կամ այղբյուրից հայտնվելով տարբեր լրատվամիջոցներում: Դա հաճախ ապատեղեկատվություն չէ, սակայն տեղեկատվություն է, որի հանրայնացումը, որի հրապարակային մատուցումը նույնքան ազգային անվտանգության սպառնալիք է, որքան ապատեղեկատվության միջոցով հանրային և քաղաքական տրամադրություն ու շարժեր առաջացնելու քայլերը: Այդ իմաստով, Հայաստանի համար թերևս որոշակի «նեղ» է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության հանգամանքը: Հայաստանին անհրաժեշտ է ընդհանրապես տեղեկատվական հոսքերի կառավարման ռազմավարություն, թեկուզ պայմանական իմաստով, պայմանական «գլխագրով», որը թույլ կտա մշակել թե ապատեղեկատվությունը, թե առավելապես թշնամուն կամ հակառակորդին ծառայող տեղեկատվական հոսքերը կառավարելու բազմազան գործիքակազմ: Բազմազան, որպեսզի այդ կառավարումը մի կողմից զսպի ապատեղեկատվության կամ ազգային անվտանգոության սպառնալիք առաջացնող տեղեկատվության հրապարակումները, մյուս կողմից սկզբունքորեն չոտնահարի տեղեկատվության և խոսքի ազատության արժեքը:

Այդուհանդերձ, գերական իհարկե պետական անվտանգության հարցն է, որովհետև այդտեղ բացերի պարագայում անպաշտպան են դառնում նաև հենց այդ նույն արդիական արժեքները: Ըստ այդմ, Հայաստանն իսկապես ունի տեղեկատվական կառավարման հանգամանալից ռազմավարության անհրաժեշտություն՝ տեղեկատվական, հասարակական-քաղաքական դաշտի հանդեպ թե ապատեղեկատվության, թե պետական անվտանգության ռիսկ ստեղծող տեղեկատվական հոսքերի գերակշռության պատկերը փոխելու և առկա տեղեկատվական հոսքերն ու տրենդը հայկական պետական շահին համահունչ հուն տեղափոխելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում