Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ամենավատը, որ Իսրայելում կարող է լինել Հայաստանի համար

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է այցելել Մերձավոր Արևելք: Ինչպես նախապես ազդարարվել է, ԱՄՆ նախագահը կայցելի Իսրայել, կլինի Պաղեստինի ինքնավարությունում, կայցելի նաև Սաուդյան Արաբիա: Չի բացառվում իհարկե, որ նախագահ Բայդենը ընդլայնի մերձավորարևելյան երթուղին, հաշվի առնելով այն բավականին ինտենսիվ դիվանագիտական գործընթացները, որ ծավալվում են այդ ռեգիոնում: ԱՄՆ նախագահի այցի առանցքային թեմաների շարքում են Ռուսաստանի նավթային խաղաքարտի սահմանափակման հարցում Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվածությունների հասնելը, ինչպես նաև Իրանի հարցը, որը թերևս ամենաառանցքայինն է: Վաշինգտոնի համար իրավիճակը մոտ է «անկեղծության պահի»:

Իհարկե, նաև Իրանի և թերևս ամբողջ ռեգիոնի համար: Թրամփից հետո նախագահությունը ստանձնած Բայդենին չհաջողվեց Իրանի հետ միջուկային գործարքի կայուն վերականգնում: Իհարկե դրան թերևս զգալիորեն խանգարեց և այն, ինչ ծավալվեց ուկրաինական ուղղությամբ, սակայն դրան զուգահեռ իրանյան հարցը ստացավ թերևս առավել սուր բնույթ և իմաստ: Վաշինգտոնն ընդհուպ պաշտոնական մակարդակում ընդունել է, որ Թեհրանը մոտ է միջուկային սպառազինություն ստեղծելուն, առաջին միջուկային ռումբն ունենալուն: Միևնույն ժամանակ, Իրանի նախորդ՝ ռեֆորմիստների կառավարության հետ նշմարվող բանակցային ընթացքը փաստացի չունեցավ արդյունավետ ընթացք, երբ նախագահ ընտրվեց պահպանողական Իբրահիմ Ռեյիսին: Դրան զուգահեռ, ուկրաինական պատերազմն ու դրա շուրջ առկա իրողությունները, Ռուսաստանի հարցերը էլ ավելի խճճեցին Իրանի միջուկային բանակցության թելերը: Այդ ամենը իհարկե առաջին հերթին անհանգստացնում է Իսրայելին և մերձավորարևելյան ռեգիոնի արաբական այն երկրներին, որոնց հարաբերությունն Իրանի հետ հարթ չէ: Իսկ այդտեղ խոսքը վերաբերում է գործնականում բոլորին, բացառությամբ գուցե Կատարի: Իսրայելը բազմիցս սպառնացել է, որ Իրանի միջուկային սպառազինությունն իր համար կարմիր գիծ է և պատրաստ է անմիջական ռազմական գործողության՝ այն հատել թույլ չտալու համար: Այդ գործողության հիբրիդային քայլեր Թել Ավիվն արդեն սկսել է, արդեն տևական ժամանակ հատուկ գործողություններ իրականացնելով և սպանելով իրանցի զինվորական սպաների և գիտնականների: Բայց, եթե իրավիճակը չվերադառնա բանակցային փուլ, և որքան Թեհրանն ավելի մոտենա միջուկային սպառազինության, այնքան մեծ է հավանականությունը, որ Իսրայելի գործողությունը կկրի ավելի ու ավելի ուղիղ և մասշտաբային բնույթ, որին բնականաբար կհակադարձի Իրանը և դա կարող է բերել պարզապես մերձավորարևելյան մեծ պատերազմի: Իսկ այդ խառնարանում արդեն կարող են բռնկվել այդ «դյուրավառ» թեմաներ, որոնք մերձավորարևելյան ռեգիոնում լիքն են: Եվ ոչ միայն մերձավորարևելյան և Ծոցի ռեգիոնում, այլ նաև Իրանի հյուսիսային սահմանին՝ Կովկասում: Առավել ևս, որ այն նաև Ռուսաստանի հարավային սահմանն է: Ավելին, հենց իրանյան խնդրով է պայմանավորված նաև վերջին շաբաթներին կովկասյան ուղղությամբ դիվանագիտական շարժերի մեծ աշխուժացումը, և այդ թվում Իսրայելի, որի պաշտոնյաները անցնող ամիսներին հաճախակի այցեր են կատարել Ադրբեջան, իսկ Ադրբեջանի պաշտոնյաները՝ Իսրայել: Կնքվել են պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մեծ արգոկենտրոններ կառուցելու համաձայնագրեր, նաև կիբերանվտանգության կենտրոն հիմնելու հուշագիր:

Կասկած չկա, որ այդ ամենն Իսրայելի համար լինելու է Իրանի հյուսիսային հատվածում հիբրիդային ճնշման մեխանիզմի ձևավորումը: Իսկ դա կարող է ենթադրել նաև այդ սահմանին նոր ապակայունացում, ըստ անհրաժեշտության: Շատ բան իհարկե կարող է կախված լինել Իսրայելի խորհրդարանի հերթական արտահերթ ընտրությունից: Օրերս այդ ընտրությանը իր կուսակցությամբ հաղթելու մտադրության մասին է ազդարարել Իսրայելի պաշտպանության նախկին նախարար, ներկայիս կոալիցիոն կառավարության ֆինանսների նախարար Ավիգադոր Լիբերմանը, որը շաբաթներ առաջ այցելել էր Ադրբեջան: Ի դեպ, Լիբերմանը Ադրբեջան հնգօրյա այց էր կատարել դեռևս պաշտպանության նախարարի կարգավիճակում՝ 2018-ի հոկտեմբերին, երբ, ըստ մի շարք նշանների, թերևս ծրագրված էր Արցախի դեմ պատերազմ, ինչը սակայն հետաձգվեց Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բերումով: Լիբերմանը սերտ հարաբերություն ու կապեր ունի Իլհամ Ալիևի հետ և Իսրայելում նրա հաղթանակը Հայաստանի համար կարող է լինել գուցե արտահերթ ընտրության ամենավատ արդյունքը: Իհարկե խնդիրը լոկ Լիբերմանը չէ և նրա գործոնը թերևս ավելի շուտ ունի այսպես ասած խորհրդանշական իմաստ, բայց անկասկած է, որ իսրայելական ուղղությունը թերևս պետք է լինի Հայաստանի դիվանագիտական նամակ ուշադրության առարկա՝ Իրանի շուրջ զարգացումների համատեքստում: Իհարկե այդ ուղղությամբ հնարավոր է աշխատել թե անմիջականորեն, թե միջնորդավորված, սակայն պետք է անել դա հետևողական և աչալուրջ: Իրանի շուրջ կուտակվում են լիցքեր և դրանք հյուսիսային ուղղությամբ «լիցքաթափելու» ռիսկերը առավելագույնս արդյունավետ կառավարելն է հայկական քաղաքականության ներկայիս առանցքային խնդիրներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում