Tuesday, 09 06 2026
Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով
17:10
Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Պակիստանի և Լիբանանի ԶՈՒ ղեկավարները հանդիպել են
Ընտրություններում ընտրակաշառք տված կամ վերցրած ցանկացած ոք պետք է խստորեն պատժվի. վարչապետ
16:30
Ուկրաինան և Հունգարիան համաձայնեցրել են 11 պահանջներից 10-ը
Մեր աշխատանքի շնորհիվ բանակի մեջքը ուղղվել է․ ոչ մի թիզ հող չի հանձնվելու․ Ասրյան
Փաշինյանի դերը հայ-վրացական հարաբերությունների խորացման գործում առանձնահատուկ է. Կոբախիձե
Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի լինելու․ վարժական հավաքները պարտադիր են․ ԳՇ պետ
15:50
Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի
2026-ին Աբովյանում ՔՊ-ն գերազանցել է 2021-ի արդյունքը
15:30
Չնայած Ռուսաստանի ուժեղ ճնշմանը՝ Հայաստանի ժողովուրդն ընտրեց եվրոպական ապագան. Կալաս
ԿԸՀ-ն հրապարակել է վերահաշվարկվող ընտրական տեղամասերի ցանկը
Տեսել ենք բազմաթիվ հաղորդումներ՝ խախտումների վերաբերյալ. Պեսկովը՝ Փաշինյանին չշնորհավորելու մասին
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

WikiLeaks. ԱՄՆ փաստաթղթերը Երևանում Hummer ավտոմեքենաների և «գոլդ» համարանիշերի մասին

WikiLeaks կայքում այսօր հրապարակված ամերիկյան դիվանագիտական փաստաթղթերից մեկն անդրադարձել է այն իրավիճակին, որը գոյություն ունի երևանյան փողոցներում: Փաստաթուղթը թվագրված է 2004 թ. ապրիլի 4-ով:

Հայաստանում ամերիկյան դեսպանատան նամակագրության մեջ նշվում է, որ հաճախ ցուցամոլությունից դրդված, որպես առավելություն ոստիկանությունից գնում են «գոլդ» համարներ` մեծ գումարներ վճարելով դրանց համար: Լավ պետահամարնիշերը հաճախ իդենտիֆիկացնում են օլիգարխներին իրենց բարեկամներով և նրանց պատկանելությունը այս կամ այն խմբին: Պետհամարանիշերը նշան են ոստիկանությանը` մեքենայի սեփականատիրոջ եկամուտների մասին:

Փաստաթղթում նշվում է, որ ոստիկանության շնորհիվ օլիգարխները իրավունք ունեն տնօրինելու իրենց կողմից ընտրված թվերի համադրությամբ բոլոր սերիաների պետհամարանիշերը, հատկապես եթե դրանց մեջ երկու զրոներ կան:

Փաստաթղթում նշվում է Երևանի փողոցներում հայտնված 4 Hummer մակնիշի մեքենաների մասին, որոնցից մեկը պատկանում է Գագիկ Ծառուկյանին (Դոդի Գագո – մականունները բերված են հենց ամերիկյան փաստաթղթում.- 1in.am): Ծառուկյանն իրավունք ունի տնօրինելու 08xx008 բոլոր սերիաների պետհամարանիշերը` իր, իր ընտանիքի անդամների և թիկնազորի համար:

Նույնը Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեպքում է, որին է պատկանում այդ ժամանակվա երկրորդ «Համերը»` 06xx006 տարբեր սերիաների պետհամարանիշերով, որին հետևում է Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց Ռուբո)` 05xx005 պետհամարանիշերի շարքով, ինչպես նաև նախագահ Քոչարյանի որդին` 07uu007 պետհամարանիշով: 07-երով պետհամարանիշերի տարբեր սերիաները կարելի է գնել ճանապարհային ոստիկանությունից 2-3 հազար դոլարով:

Սակայն այս համարները հասանելի են նաև սովորական մահկանացուներին: Դիվանագիտական փաստաթղթում հեգնում են, որ մեքենայի խանութում «Նիվա» մակնիշի մեքենան արժե 3 հազար դոլար, սակայն 08ԼՏ009 պետհամարանիշով նրա գինը հասնում է 4.5 հազարի: 44ԼԼ333 կամ 12ԼԼ345 պետհամարանիշերը հնարավոր է գնել 150 դոլարով:

Պետհամարանիշերը նաև անձեռնմխելի են դարձնում դրանց տերերին` ստիպելով պետավտոտեսուչներին հեռու մնալ նրանցից: Փաստաթղթում նշվում է, որ եթե նույնիսկ ոստիկանը հանկարծ կանգնեցնի 12xx123 պետհամարանիշով մեքենա` կաշառք ստանալու համար, ապա 05 XX 555 պետհամարանիշերով ավտոմեքենաները, որոնք պատկանում են ղարաբաղյան պատերազմի հերոս Մանվել Սարգսյանին, նույն կարգավիճակն ունեն, ինչ դիվանագիտական կարմիր պետհամարանիշերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում