Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Դատապարտում ենք Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նմանօրինակ վարքագիծը

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունն իր լրատվական ծառայության միջոցով հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ, որում իր դժգոհությունն է հայտնել հետխորհրդային պետություններում և այդ թվում՝ Հայաստանում դեսպանություններ բացելու՝ Կանադայի կառավարության դիրքորոշման կապակացությամբ։

Անհրաժեշտ ենք համարում տեղեկացնել ՌԴ-ի դեսպանությանը և անձամբ դեսպան Կոպիրկինին, որ առանց բացառության որևէ պետության դիվանագիտական ներկայացուցչության հարիր չէ անել հայտարարություններ դեսպանընկալ պետությունում որևէ պետության դիվանագիտական ներկայացուցչության բացման վերաբերյալ, այդ թվում մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի գործընկերների հասցեին և միաժամանակ ընդհանուր փիլիսոփայական խրատներ տալ Հայաստանին։

Նման բովանդակությամբ և տոնայնությամբ արված մեկնաբանությունը որակում ենք որպես՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ, էթիկայի և բանականության սահմանազանցում, անհարգալից վերաբերմունք դեսպանընկալ պետության և վերջինիս ինքնիշխան քաղաքական ուղեգծի նկատմամբ, որը հիմնված է ժողովրդի դեմոկրատական ընտրության վրա, անպատասխանատու և բացարձակապես անընդունելի հրապարակային հայտարարություն, որը կասկածի տակ է դնում դեսպանության կարողությունը տարրական մակարդակում ընկալելու դեսպանընկալ պետության հասարակական-քաղաքական իրողությունները, ինչպես նաև դեսպանի և իր ենթակայության ներքո գտնվող աշխատակազմի մասնագիտական ձեռնհասությունը։

Դատապարտում ենք Հայաստանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության նմանօրինակ վարքագիծը, որը հակասում է պաշտոնական Մոսկվայի կողմից հռչակված և բազմաթիվ ստորագրված փաստաթղթերում ամրագրված պաշտոնական քաղաքականությանը, այն է՝ «հայ-ռուսական հարաբերություններում միմյանց ինքնիշխանության փոխադարձ հարգանքը»։

Հարկ ենք համարում նաև հրավիրել Նորին գերազանցություն պարոն դեսպանի ուշադրությունը, որ Հայաստանն անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական պետություն է, ինքն է որոշում իր քաղաքական ուղեգիծը և հրապարակային խրատների կարիք չունի։
Եթե դեսպանի ներկայացրած պետությունը դժգոհություն ունի որևէ այլ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարությունների կապակցությամբ և արտահայտվելու անհրաժեշտություն է տեսնում, դրանով պետք է զբաղվի Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Համապատասխանաբար, ծայրահեղ անշրջահայաց է դեսպանի կողմից տարբեր դավադրապաշտական մտորումների պասիվ վերարտադրումը, որով հարվածի տակ է դրվում դիվանագետի առաքելության հաջողությունը։

Ակնկալում ենք Հայաստանի պաշտոնական կառույցների համարժեք պատասխանը ՌԴ-ի դեսպանության անընդունելի վարքագծի կապակցությամբ, անհրաժեշտ ենք համարում ՌԴ դեսպանի կանչն ԱԳՆ սպառիչ պարզաբանումների և թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանների մատնանշման համար՝ միջազգային նորմերին և դիվանագիտական էթիկային համապատասխան։

«Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհուրդ
04.07.2022թ․
Երևան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում