Անկարայում բանակցություններ են վարել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ռազմական գերատեսչությունը: Հանդիպմանը մասնակիցները մտքեր են փոխանակել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ:
NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել է ուկրաինական հացահատիկի արտահանման համար Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու հարցը։ Պատվիրակություններում ներգրավված պաշտոնյաների մասին մանրամասներ չեն հաղորդվում: