Չունենք քաղաքական ուժ, որը փորձում է զբաղեցնել ընդդիմության տեղը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ պակասում է կարևոր բան՝ երկրի զարգացման հստակ և փաստարկված տեսլական:
Նավասարդյանը չի կարծում, որ իշխանության մոտ արտահերթի գնալու հստակ օրակարգ կա․ «Այս փուլում ընտրություններով զբաղվելը լավագույն լուծումը չէ»: