Վաղը շվեյցարական Լուգանոյում կսկսվի համաժողով, որին Ուկրաինան կներկայացնի երկիրը վերականգնելու ծրագիրը։ Փաստաթուղթը 2000 էջ է և ներառում է ենթակառուցվածքների, անվտանգության, կլիմայի և թվային տնտեսության և էներգետիկայի դիվերսիֆիկացման նախագծերը:
Եվրամիության ներկայացուցիչները հայտնել են, որ 27 երկրներ, որոնք ԵՄ թեկնածուների կազմում ընդգրկելու հարցում աջակցել են Ուկրաինային, ֆինանսական օգնության հիմնական մասը կփոխանցեն Կիևին։ Դա կազմում է շուրջ 523 միլիարդ եվրո: Կիևը նախագիծն արդեն քննարկել է դոնորների հետ։ Սպասվում է, որ դոնոր երկրները և կազմակերպությունները մի քանի ամսվա ընթացքում կպատասխանեն Կիևի հարցմանը։