Ռուսաստանի նախագահին սպասարկող oդաչուներն ու բուժաշխատողները պարբերաբար մեկուսացման մեջ են։ «Մաքուր գոտի»՝ նախագահին սպասարկող տարածք մուտք գործելու համար հարյուրավոր մարդիկ օրական չորս անգամ PCR թեստեր են հանձնում և երկու անգամ ստուգում կորոնավիրուսի հակամարմինները։
Նրանք նաև լրացուցիչ թեստեր են հանձնում՝ գրիպի, ոսկեգույն ստաֆիլոկոկի և այլ ճիճուների առկայությունն ստուգելու համար։ BBC-ն պատմել է, թե ինչպես է պաշտպանվում ՌԴ նախագահի առողջությունը, ինչպես է գործում կարանտինային թեստավորման համակարգը, և քանի միլիարդ ռուբլի է արժենում այդ ամբողջ գործընթացը։
Առհասարակ, կարանտին մտնելու համար անհրաժեշտ է երկու օր առաջ արյան թեստ հանձնել կորոնավիրուսի հակամարմինների համար։ Կարանտինում գտնվելու ժամանակ՝ 12 օրվա ընթացքում, պետք է օրական չորս անգամ PCR հանձնել, իսկ տասներկուերորդ օրը՝ կրկին արյան հակամարմինների թեստ:
Եթե անձը չի ունենում հակամարմիններ, ապա 14 օր մեկուսացումից հետո նա ընդունվում է «մաքուր գոտի», այսինքն՝ նախագահի տարածք։
Ըստ բաց տվյալների՝ Կրեմլի կառույցները պրոցեսի վրա ծախսել են մոտ 1,5 միլիարդ ռուբլի։