Բարձրագույն դատական խորհուրդն այսօր պետք է նախագահ ընտրի․ օրենքը պահանջում է ընտրություններն անցկացնել նախկին նախագահի լիազորությունների դադարեցումից 10 օր հետո:Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվել են 10 օր առաջ, եւ այժմ ԲԴԽ-ն պետք է նոր նախագահ ընտրի փաստացի երեք անդամներից մեկին՝ Գրիգոր Բեքմեզյանին, Վիգեն Քոչարյանին կամ Դավիթ Խաչատուրյանին։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իրավապաշտպան Նինա Կարապետյանցի հետ:
Իրավապաշտպանը Ջհանգիրյանի հեռացումը համարում է սովետական ձևով․«Ակնկալում եմ, որ Ջհանգիրյան-Վարդազարյան ձայնագրության հետ կապված գործ է հարուցվելու: ԲԴԽ այս կազմն անընդունելի է: Վատագույն ավանդույթները շարունակվելու միտում ունեն, եթե արմատապես չեն մերժվում»: Կարապետյանցը նաև ցավով նշեց, որ քաղհասարակությունը իր վրա վերցրել է ընդդիմության ֆունկցիան, ինչը նորմալ չէ: