Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի մեծ հաղթանակն ու մեծ առավելությունն Ադրբեջանի նկատմամբ

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը նվաճեց փոքր երկրների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Եզրափակչում մեր հավաքականը 84:68 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դարձավ առաջնության չեմպիոն:Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային թիմը պայքարը սկսել էր խմբային փուլից։ Առաջին խաղում մերոնք 100։63 հաշվով հաղթել էին Ջիբրալթարին, այնուհետև 78։66 հաշվով Սան Մարինոյին։ Կիսաեզրափակչում էլ Ռեքս Քալամյանի թիմը 93։66 հաշվով առավելության էր հասել Անդորրայի նկատմամբ։ Եթե մեկ բառով որակենք մեր հավաքականի ելույթը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում, ապա պետք այն կոչենք փառահեղ։ Երկար տարիներ NBA-ում աշխատած ճանաչված մասնագետ Ռեքս Քալամյանին կարճ ժամանակում հաջողվեց ստեղծել թիմը, որը կարող է լուրջ խնդիրներ լուծել։ Հայաստանի հավաքականը իր խաղում էապես տարբերվեց մյուս 5 հավաքականներից։ Այո, մեր ազգային թիմը մի գլուխ բարձր էր բոլոր մրցակիցներից և արժանի հաղթանակ տարավ։ Տպավորիչ խաղով հատկապես աչքի ընկան մեր հավաքականի առաջատարներ Անդրե Սփայթ-Մկրտչյանը, Քրիս Ջոնսը Ալբերտ Թադևոսյանը։ Վստահաբար կարող ենք ասել, որ այս եռյակն ուժեղագույնն էր ավարտված մրցաշարում։

«Մենք հայ բասկետբոլիստների հետ կապ հաստատեցինք դեռևս 2-3 ամիս առաջ` փորձելով նախապես նրանց ներկայացնել, թե ինչպիսին է լինելու մեր մարզումային գործընթացը: Շաբաթներ առաջ էլ մի քանի հայ բասկետբոլիստների հետ աշխատեցինք: Ես իսկապես կարծում եմ, որ մենք ունենք այն ներուժը, որով կարող ենք հաղթել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: Ինձ դուր եկան այն բասկետբոլիստները, որոնք թիմին են միացել ներքին առաջնությունից: Մեր խնդիրը ոչ միայն հայկական բասկետբոլը կայացնելն է, այլև այն լավ հիմքի վրա դնելը»,- փոքեր եկրների Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ ասել էր Ռեքս Քալամյանը։ Այսօր արդեն գլխավոր խնդիրներից մեկը լուծված է և երեկ է առաջ շարժվելու ժամանակը։ Չմոռանանք, որ 2016 թվականին բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականն առաջին անգամ մասնակցելով բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը` դարձել էր մրցաշարի չեմպիոն: Մեր ազգային թիմը իրավունք էր ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլին։ Այս մրցաշարում Հայաստանի հավաքականը փալյուն ելույթով աչքի ընկավ մեր երկրում առաջացնելով բասկետբոլային բում։ Մասնավորապես խորվաթ մասնագետ Նիկշկա գլխավոժրությամբ Հայաստանի հավաքականը խմբային փուլում հաղթել էր այպիսի հավաքականների ինչպիսիք են Սլովակիան և Շվեդիան։ 2018 թվականին էլ Հայաստանի հավաքականը հաղթահարեց Եվրոպայի առաջնության նախընտրական առաջին փուլումը։ Մեր ազգային թիմն առավելության էր հասել Ալբանիայի նկատմամբ և զիջել Դանիային։ Այն ժամանակ չստանալով պատշաճ աջակցություն մեր գլխավոր թիմը չմասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլին։ 4 տարի անց ունենք նոր և մարտունակ հավաքական, որը կրկնեց 2016 թվականի հաջողությունը։ Ռեքս Քալամյանի գլխավորությամ ունենք հնարավորություն կրկին վերադառնալու բարձր բասկետբոլային հարթակ։

Ինչևէ շատ էր խոսվում, այս առաջնությունում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականների հնարավոր դիմակայության մասին։ Ադրբեջանի ազգային թիմը կիսաեզրափակչում Մալթային զիջելուց հետո, երրորդ տեղի համար պայքարում երեկ պարտությունը կրնեց արդեն Անդորրայից։ Անցկացնելով 5 հանդիպում՝ ադրբեջանցիներին հաջողվեց տոնել ընդամենը մեկ հաղթանակ։ Իրականում ինչու տեղի չունեցավ հայ-ադրբեջանական դիմակայությունը։ Տեղի չունեցավ այն պարզ պատճառով, որ Ադրբեջանի ազգային թիմը խաղամակարդակով զգալի հետ է մեր հավաքականից։ Այո, այս երկրի հավաքականը գլխավորում է ճանաչված սերբ մասնագետ, կան բարձրակարգ խաղացողներ, բայց․․․։

Ադրբեջանը դեռևս շատ աշխատանք պետք է տանի մեր խաղամակարդակով մեր ազգային թիմին մոտենալու համար։ Վստահաբար կարող ենք ասել, որ եթե նույնիսկ այս մրցաշարում Հայաստանն ու Ադրբեջանը հանդիպեին, ապա մրցավեճը կավարտվեր մեր հավաքականի խոշոր հաշվով հաղթանակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում