Փաստաբան Լուսինե Հակոբյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերից ավելի հստակ կլինի, թե ինչպիսի Սահմանադրություն կունենանք: Փաստաբանի խոսքով՝ Սահմանադրությունը ժողովրդավարություն չի կարող ապահովել, ամրագրում է խաղի կանոններ:
Անդրադառնալով ԲԴԽ նոր նախագահի ընտրությանը Լուսինե Հակոբյանը նկատեց․ «Ունենք խորը արմատներ գցած մաֆիա դատական համակարգում, խորքային բարեփոխումներ չիրականացան: Այն, ինչ հետո տեղի կունենա ԲԴԽ-ում, ավելի մտահոգիչ է: ԲԴԽ-ում մարտահրավերները մեծանալու են, ինչը մտահոգիչ է»: