Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

Թուրքիան հենց այնպես Հայաստանի հետ սահմանը չի բացի. կփորձի ինչ-որ բան ստանալ Արևմուտքից կամ Հայաստանից

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

 Պարոն Սաֆրաստյան, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Վեիննայում կայացած վերջին հանդիպմանը որոշվել է բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար: Ինչպե՞ս եք սա գնահատում՝ հաշվի առնելով, որ հայ-թուրքական սահմանը փակ է 1993-ից ի վեր:

Ես սա համարում եմ առաջին քայլը, ոն, իհարկե, հիմնական խնդիրը չի լուծում: Դա փոքր քայլ է, բայց ամեն դեպքում առաջին քայլն է, որ արվել է: Ամեն դեպքում կարելիէ սա դրական գնահատել: Դա իրական քայլը չի, որին Հայաստանը ձգտում է: Կարծում եմ՝ սա կապված է նրա հետ, որ Թուրքիան իր մարտավարությունը փոխել է բանակցություններում: Եթե առաջին երկու հանդիպումներում ոչ մի բան չեղավ, հիմա արդեն եղավ երկու փոքր քայլ ընդհանուր մեծ քայլի ուղղությամբ: Կարծում եմ՝ էլի 1-2 հանդիպում այսպես կլինի, որտեղ էլի փոքր նմանատիպ քայլեր կլինեն, նոր կտեսնենք՝ սկզբունքային մեծ քայլերն ինչպես կլինեն, կլինեն, թե չեն լինի:

Որքանո՞վ սա պայմանավորված է ԵՄ-Թուրքիա հարաբերություններով: Տեսակետ կա, որ Թուրքիան այս քայլին գնաց Եվրոպային հաշվի առնելով:

Ես չեմ կարծում, որ Թուրքիան իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ ներկա փուլում պայմանավորի Եվրոպայով: Եվրոպան չի կարող Թուրքիայի վրա որևէ ճնշում գործադրել: ԱՄՆ-ն կարող է ճնշում գործադրել և պատահական չէ, որ նախորդ երեք փորձերը, որ եղել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, երկուսը եղել են ամերիկյան ճնշման ներքո: Հիմա Թուրքիան ոչ մի միջնորդություն չի ճանաչում: Չեմ կարծում, որ դա պայմանավորված է երրորդ երկրի ճնշմամբ: Գուցե այդ հարցերը քննարկվել են այս վերջին հանդիպումների ժամանակ, որ հեռախոսազրույց եղավ Բայդենի և Էրդողանի միջև, հետո նաև հանդիպեցին Մադրիդում: Չի բացառվում, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը քննարկվել է ամերիկյան կողմի հետ: Բայց ես կարծում եմ՝ դա առաջին հերթին ոչ թե երրորդ երկրի կողմի ճնշման արդյունք է, այլ Թուրքիան ինքն է որոշել իր մարտավարությունը բանակցային գործընթացում փոխել:

Նշվում է, որ Թուրքիան փորձում է Արևմուտքի աչքերում իմիտացիա ստեղծել, որ պատրաստ է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ:

Թուրքիան նաև ուզում է Հայաստանին շահագրգռել այդ բանակցություններում, որովհետև ես կարծում եմ, որ Թուրքիայի վերջնական նպատակը ոչ թե հարաբերությունների կարգավորումն է, այլ լրացուցիչ լծակներն են՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, իր համար կարևոր խնդիրներ լուծելու առումով: Սա է նպատակը: Այո, Արևմուտքը, առաջին հերթին ԱՄՆ-ն, շահագրգռված են, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն: Արդեն 30 տարի է, ակնհայտ է, որ Արևմուտքը դրանում շահագրգռված է:

Դեռևս սահմանը բացվում է միայն երրորդ երկրների քաղաքացիների համար: Իսկ ե՞րբ սահմանը կբացվի նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար: Հաջորդ քայլը դա՞ կարող է լինել:

Սրանք այն մանր քայլերն են, որոնք հիմնական խնդիրը չեն լուծում: Հիմնական խնդիրը հարաբերությունների հաստատումն է և սահմանը բացելն է Թուրքիայի կողմից: Կրկնում եմ, սա Թուրքիայի կողմից բանակցություններում մարտավարությունը փոխելու փորձ է: Ես համոզված եմ, որ Թուրքիայի համար հիմա կարևորը Հայաստանից զիջումներ կորզելն է Ադրբեջանի հետ բանակցություններում, Արցախի հետ խնդիրներում, որ Արցախը ճանաչվի որպես Ադրբեջանի տարածք: Դրա համար թուրքերն օգտագործում են բանակցությունները՝ հիմնական քայլը դեռ չանելով, դա պահելով հետոյի համար:

Հետոն էլ դեռ հարցական է՝ կլինի՞, թե ոչ:

Շատ ճիշտ եք ասում, հետո էլ կտեսնենք, դեռ, թե ինչ կլինի: Կարծում եմ՝ առևտրի խնդիր կլինի Թուրքիայի և ԱՄն-ի միջև: Գուցե նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև: Ամեն դեպքում Թուրքիան հենց այնպես Հայաստանի հետ սահմանը չի բացի, հարաբերություն չի հաստատի, դրա փոխարեն կփորձի ինչ-որ բան ստանալ Արևմուտքից կամ Հայաստանից, կամ էլ երկուսից միասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում