Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վտանգավոր «դիլեման», որ նպատակային ստեղծվել է Հայաստանում

Հաճախ է հնարավոր լսել «հակադարձում», թե՝ նախկինում գուցե կային շատ արատներ, համակարգային հանցավոր երևույթներ, բայց փոխարենը կար Արցախի ամբողջություն, Ադրբեջանը հեռու էր Սյունիքից, կար անվտանգություն, և այլն, և այլն: Այդ փաստարկները գործի են դրվում, երբ հանրությունը ներկայիս ծանր իրավիճակի, ռազմական պարտության պատճառնների հարցում ներկայիս իշխանության պատասխանատվությունից զատ բերում է նաև ավելի քան երկու տասնամյակ անարդյունավետ կառավարմանն առնչվող պատճառներ, հստակ գիտակցելով և շեշտադրելով, որ հաղթանակի ու պարտության հարցը լուծվել է ոչ թե մեկ օրում կամ անգամ մեկ տարում, այլ տարիների ընթացքում, առաջին պատերազմի արդյունքից հետո ընկած ամբողջ ժամանակաշրջանում: Ահա, այդ դիտարկմանն ի պատասխան բերվում է «հակափաստարկը», թե այո՝ կար կոռուպցիա, կային բազմաթիվ արատներ, սակայն կար այսպես ասած ստատուս-քվոն: Ընդ որում, առերևույթ մակարդակում այդ փաստարկը թվում է բավականին զորեղ և արդարացի:

Բայց, այլ է պատկերը փոքր ինչ խորքում, որտեղ առանցքային հանգամանքը այն է, որ այդ կերպ տարիներ ի վեր դրվել է «ինքնապաշտպանական բանաձևի» հիմքը. այո, եղել են արատներ, բայց դրանք եղել են նաև այսպես ասած հանուն հաղթանակի և հանուն Արցախի: Այդ «բանաձևի» ոչ միայն դատարկությունը, այլ նաև գերվտանգավորությունը առաջին անգամ ծակող կերպով դրսևորվեց ապրիլյան քառօրյայի ընթացքում, երբ ի տես բոլորի պարզ դարձավ, որ Հայաստանում և Արցախում եղած համակարգը «հանուն անվտանգության» արդարացնելով իր արատավոր բնույթը, գործնականում ոչ թե նպաստել, այլ հարվածի տակ է դրել անվտանգությունը՝ այդ հասկացության թե բուն պաշտպանական, թե ռազմա-քաղաքական, թե տնտեսական բաղադրիչների հավաքականությամբ:

Վտանգավորը սկսել է հենց այդտեղ, երբ «դիլեմայի» աստիճանի է բարձրացվել գործնականում կեղծ և իրականությունից բացարձակապես հեռու մի հանգամանք, որն աղճատել է քաղաքական իրողությունների գնահատման հանրային համարժեք մեխանիզմի ձևավորման հեռանկարը: Մասնավորապես, հանրային միտքը սկսել է աշխատել կարճաժամկետ ժամանակային գնահատման ելակետերով, մինչդեռ ցանկացած պետության հասարակական-քաղաքական կենսունակության կարևորագույն բաղադրիչ է հնարավորինս երկարաժամկետ ելակետերով հասարակական-քաղաքական մտքի ձևավորման մեխանիզմների, ինստիտուտների կայացումն ու արդյունավետ դերակատարումը հանրային, քաղաքական, պետական կյանքում:

Եթե Հայաստանում ընթանար այդ ինստիտուտների, այդպիսի մեխանիզմի կայացման, ձևավորման գործընթաց, ապա դա լինելու էր գոյություն ունեցող կառավարող համակարգի քաղաքական սպառնալիք, քանի որ այդ համակարգը կառուցված լինելով բիզնեսի և իշխանության երկարատև սերտաճման շահի վրա, չէր կարող հանդուրժել հանրային-պետական շահի երկարաժամկետ դիտարկման կայուն մեխանիզմի գոյություն: Դրա շնորհիվ կձևավորվեր համակարգ, որը կփոխեր իրողությունների հանրային գնահատման հատկանիշները, իսկ դա էլ իր հերթին ժամանակի ընթացքում պարզապես անհնար կդարձներ հանրությանը «ռազմահայրենասիրական օփիումով» կառավարելու մարտավարությունն ու ռազմավարությունը: Ահա այդ իրողությունների ներքո Հայաստանում տարիներ շարունակ ծավալվել են հասարակական, քաղաքական, տնտեսական, մշակութային, արժեհամակարգային խորքային իրողություններ, որոնք իրենց ներսում կրել և «գեներացրել» են երկրի ռազմա-քաղաքական կոլապսի տանող «էներգիան», դրա համար պատասխանատու համակարգին ընդամենը ընձեռելով հետագայում այդ կոլապսի համար սեփական պատասխանատվության խնդրից խուսափելու մանիպուլյատիվ գործիքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում