Կիևը նախատեսում է արգելել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար բնակարանների վարձակալությունն ու սեփականաշնորհումը
Այս մասին ասվում է քաղաքային խորհրդի կայքում։
«Այս որոշման նախագիծը մշակվել է Ուկրաինայի՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու և պահպանելու անբաժանելի ինքնիշխան իրավունքը պաշտպանելու նպատակով»,- ասվում է նախագծի պարզաբանման մեջ, որն արդեն ընդունվել է քաղաքային խորհրդում։