Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մոլորության մեջ է, կամ չի հասկանում շուկայի դինամիկան, երբ նա լցակայանների սեփականատերերին կոչ է անում նվազեցնել բենզինի գինը։
Բեզոսը կարծում է, որ «գնաճը չափազանց կարևոր խնդիր է Սպիտակ տան համար»։
Միլիարդատերը նախկինում ևս քննադատել էր ԱՄՆ իշխանություններին գնաճի վերաբերյալ հռետորաբանության համար, մայիսին նա մեղադրել էր Սպիտակ տանը «այս թեման լղոզելու» փորձի մեջ։
Սպիտակ տունն այնուհետև Բեզոսի քննադատությունը վերագրեց այն փաստին, որ Բայդենի վարչակազմը փորձում է ստիպել հարուստ հարկատուներին և կորպորացիաներին վճարել իրենց «արդար բաժինը»: