Հայտնի էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովն այս օրերին Հայաստանում է: Երեկ նա մասնակցել է գործարար Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Լուսիի հարսանիքին, իսկ այսօր վայելում է Հայաստանի բնությունը, տեսարժան վայրերը և հայկական երաժշտությունը:
Instagram-ի իր էջում երգիչն ակտիվորեն կիսվում է կարճ հոլովակներով, որից պարզ է դառնում, որ Գառնիի ռեստորաններից մեկում վայելում է «Հորովելը» և հիանում Գառնու տաճարով: