Wednesday, 17 08 2022
20:30
ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն
20:20
Սերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին տեղեկությունը
20:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետ
19:58
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին
Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացու
19:30
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնը
19:20
Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել Է մինչեւ 10,1 տոկոս
19:10
Թուրքիան և ԱՄՆ-ը սկսել են F-16-ի հետ կապված հերթական բանակցությունները
ՌԴ դեսպանատան կողմից անհասկանալի վարք է մեր ողբերգության ֆոնին
Իրան-Արևմուտք. Վաշինգտոնի որոշումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել
Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ
Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր՝ մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան
18:50
Մոլդովայում «Գազպրոմ»-ին խնդրել են հետաձգել վճարումները
18:40
Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր Է ներկայացրել
18:30
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Օգոստոս 17, 2022
18:30
Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ
18:20
Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն է հայտնել
18:10
Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ի աճի գնահատումը վատթարացրել են մինչեւ 0,6 տոկոս
2022 թվականի հունվար – հուլիսին Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորահոսքը 121,56 տոկոսով աճել է
Սոչիում օդանավակայանների եւ ճանապարհների ծանրաբեռնվածության մեծացման են սպասում ամառվա վերջին
17:30
Չինաստանում տապը տեւողության ռեկորդ է սահմանել
17:20
Ուկրաինական հացահատիկով բեռնված ևս 4 նավ ուղևորվել է Ստամբուլ
Երևանում իջեցվել է ՄԹ դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունի զոհերի
17:10
Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է Թրամփի նախկին աշխատակիցներին
17:00
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Ադրբեջանի ՄԻՊ աշխատակիցները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի հանվել. Նա ունի մեղադրյալի կարգավիճակ
Լուրերի օրվա թողարկում 16:30

Հայաստանի համար սպառնալից «աքցանն» անվիճելի է, բայց կա դրանից ավելի սպառնալից մի բաց

Հայաստանում ներկայումս թերևս միայն ծույլերն ու ազդեցության գործակալները չեն խոսում ռուս-թուրքական աքցանի և դրանից  դուրս գալու անհրաժեշտության մասին, թեև շատ դեպքերում առավել ակտիվ կարող են խոսել նաև հենց վերջինները: Բանն այն է, որ այդ աքցանից դուրս գալու մասին ինտենսիվ և անվերջ խոսակցությունը գործնականում ավելի շատ ունենում է թերևս հակառակ էֆեկտ և ավելի ուժեղացնում աքցանը Հայաստանի հանդեպ, քան Հայաստանը՝ «աքցանի»: Իսկ պատճառն այն է, որ դուրս գալու անհրաժեշտության, կենսական հրամայականի մասին խոսակցությունների պարագայում, գրեթե բացակայում են այդ հարցը լուծելու առարկայական տարբերակները, մեթոդաբանությունը, ուղիները, գործիքակազմի մասին խոսակցությունը: Այո, պետք է դուրս գալ այդ աքցանից, բայց ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով, ի՞նչ տրամաբանությամբ, ու՞մ օգնությամբ: Սրանք, ինչպես նաև այդօրինակ մյուս հարցերն են առանցքայինը, որոնց վերաբերյալ սակայն խոսակցություն կամ չկա, կամ եղածը ընդամենը հռչակագրային բնույթի է, հեռու որևէ կոնկրետությունից, իսկ այդ պարագայում, որքան շատ է խոսվում «աքցանից դուրս գալու» անհրաժեշտության մասին, այդքան, նախ՝ աքցանի կողմերը դիտարկում են իրավիճակն ու ամրացնում այն պահելու հարցում փոխգործակցությունը, դիտարկելով Հայաստանը «բաց թողնելու» հնարավոր ռիսկերն ու մարտահրավերները, և երկրորդ՝ հանրության մոտ ձևավորվում է անելանելիության ենթագիտակցական նստվածք: Ընդ որում, այդ հետևանքը ցանկացած հարցի պարագայում է, երբ անընդհատ բարձրաձայնվում է խնդիրը, դրան տրվում է ճակատագրականություն, բայց գործնականում բացակայում են լուծումները: Այդ դեպքում խնդրի հանդեպ ձևավորվում է խորը անհուսության ենթագիտակցական նստվածք, որն էլ ավելի ու ավելի է թուլացնում գիտակցությունը՝ բարդացնելով կոնկրետ և առարկայական լուծումների հնարավորությունը:

Ըստ այդմ, Հայաստանի գերխնդիրը լինելով դարից ավելի ձգվող ռուս-թուրքական մահաբեր աքցանից դուրս գալը, ընթացիկ իմաստով առանցքայինը այդ հարցը հասարակական-քաղաքական էլիտայի «մտքում ունենալով», առօրյա խոսքում և գործում դրան ուղղված լուծումների մասին խոսակցությունն ու փնտրտուքն է: Որովհետև, տարբերակը գործնականում երկուսն են: Կամ գտնվում է այդ «աքցանից» ուժեղ մի սուբյեկտ, որն օգնում է Հայաստանին պոկվել՝ պաշտպանելով նաև դրանից բխող կորստաբեր ռիսկերից, կամ Հայաստանն իր խնդիրը կարող է լուծել մեթոդական, հետևողական զարգացման միջոցով, այդ թվում նաև «աքցանի» երկու կողմերի հետ աշխատանքի հնարավորությամբ, փորձելով բազմակողմ աշխատանքով ձևավորել հնարավորինս տարբերակված և ապահովագրված տնտեսական բազա, իրականացնելով այդ բազայի վրա կառուցվող արժեհամակարգային վերափոխում, և այդ կերպ փոխակերպելով Հայաստանի պետական ու հասարակական ներուժը դուրս գալով որակական մի նոր հարթություն, որն արդեն անհասանելի կլինի ավանդական «աքցանի» համար, իսկ դրա կողմերը այդ հարթության մեջ կտեսնեն Հայաստանի հետ գործակցության շահառություն: Այդ ամենի մասին հանրային խոսակցությունը պոպուլյար չէ, առավել պոպուլյարը ամենասկզբում նշվածն է՝ «թշնամական աքցան», որից պետք է դուրս գալ, այլապես չկա ոչ մի ապագա: Գրեթե անվիճելի ճշմարտություն, թեկուզ և այն պարզ պատճառով, որ ապագա լինել չի կարող որևէ «աքցանում», լինի դա ռուս-թուրքական, թե այլ տանդեմ ենթադրող: Բայց, գլխավոր հարցը դուրս գալու ռացիոնալ ճանապարհի «նախագծումն» ու «շինարարության» իրականացումն է, առանց ավելորդ զգայականության և էպատաժի: Սա  իհարկե բարդն է, և հասարակական-քաղաքական դաշտում գործող միավորների ճնշող մեծամասնությունը նախընտրում է կենտրոնանալ առավել դյուրին աշխատանքի վրա, հատկապես չունենալով ծանրի վրա կենտրոնանալու մանդատային պարտավորություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում