Tuesday, 09 08 2022
01:00
Էրդողանն ու Ասադը 10 տարվա մեջ առաջին անգամ կարող են հեռախոսազրույց ունենալ
Արմեն Փամբուխչյանը օգոստոսի 17-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն
Ոստիկանները բացահայտել են Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կատարված ավազակությունը
«Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից
Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր
«Փյունիկը» պարտվեց Սերբիայի չեմպիոնին և կմրցի «Շերիֆի» հետ
00:00
Շուրջկալի ու ներխուժման է ենթարկվել Թրամփի առանձնատունը
Արցախի անցյալի, ներկայի և ապագայի մասին խոսեցինք ուսանողների հետ. Բաբայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա
Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում. հնչել է կրակոց
23:00
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2343 նոր դեպք, մահացել է 49 քաղաքացի
Հանցավոր անգործություն է. ինչ է կատարվում զորամասերում
22:45
Սթիվեն Սիգալը ժամանել է Դոնբաս
Ռուսաստանը քանդում է մեր պետությունը. Պուտինը խոստումներ է տվել Ալիևին ու Էրդողանին
22:30
6000 տարի անց արթնացել է Ֆագրադալսֆյալ հրաբուխը
Մեր 5-րդ շարասյունը վարձու ինքնասպաններ են
«Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում է մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:45
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավորը Բորելին մատնացույց է արել Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը
ՀՀ ԱԻ փոխնախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Օգոստոս 9 ին Հայաստանում ծնունդների թիվը 160
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում օգոստոսի 9/10-ին
21:00
Ճապոնիան` պատերազմական նոր վտանգի պայմաններում
«Ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր». Մեդվեդև
ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
20:20
Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահի հետ
20:10
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայում սպանվել ու վիրավորվել է մինչև 80 հազար ռուս զինվորական

Արցախում կբացվի տեխնոդպրոց

Գյումրիում անցկացվող Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում հայտարարվեց՝ այս տարվա ապրիլի 16-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում վրաերթի ենթարկված 29-ամյա Սոնա Մնացականյանի՝ Արցախում տեխնոդպրոց բացելու կիսատ մնացած երազանքը պարտադիր կյանքի կկոչվի։

Այս մասին Գյումրիում Tech Week Gyumri 2022-ի շրջանակներում հայտարարեց Instigate mobile-ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը՝ տեղեկացնելով, որ այս նպատակի համար «Սատարենք մեր հերոսներին» բարեգործական հասարակական կազմակերպության (www.supportourheroes.am) հետ համատեղ իրականացվում է «Թևեր» դրամահավաքը ՝ կյանքի կոչելու Սոնա Մնացականյանի կիսատ թողնված երազանքը։ «Սոնան ուներ ծրագրեր, որոնց մի մասին մենք ծանոթ էինք, մի մասին, ցավոք, ոչ: Վերջին կարևոր ծրագրերից մեկը Արցախում տեխնոդպրոցն էր՝ իր կողմից մշակված կրթական ծրագրով»,- նշեց Սպարտակ Կյուրեղյանը:

«Թևեր»-ը Սոնայի մշակած ծրագիրн է, որի գաղափարն է գյուղական համայնքներում միասնական ՏՏ կենտրոններ ստեղծելը։

«Տեխնոդպրոցի ծրագիրը շարունակվում է, և մենք պարտավոր ենք անել այնպես, որ այդ գործն իրականանա։ Այդ առիթով մենք նախաձեռնել ենք դրամահավաք, որպեսզի իրականացնենք այն երազանքները և նպատակները, որ Սոնան ուներ»,- ասաց Սպարտակ Կյուրեղյանը` հիշեցնելով, որ անցած տարի անցկացված տեխնոշաբաթի շրջանակներում կրկին ունեցել են դրամահավաք, որի արդյունքում Կարմիր շուկայում հիմնվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիա։

«Թևեր»-ի անդրանիկ կենտրոնը, որը բացվելու է Արցախի Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում, անվանակոչվելու է ի հիշատակ Սոնա Մնացականյանի։

Կենտրոնի ծրագրի կայացման համար անհրաժեշտ է ընդհանուր $107,000-ին համարժեք ՀՀ դրամ, որի մի մասն արդեն տարբեր հանգանակությունների շնորհիվ հավաքվել է։

Tech Week Gyumri 2022֊ի շրջանակներում կազմակերպվում է դրամահավաք, որի շրջանակներում նախատեսվում է հավաքել $25.000:

Հիշեցնենք, որ բացի դրամահավաքին գումար փոխանցելուց, հնարավորություն կա մասնակցելու նաև Գյումրի և Երևան քաղաքներում կազմակերպված ggRace-ին։ Պատվերներից ստացված հասույթը ևս կփոխանցվի Արցախի «Թևեր» նախագծին:

Նշենք, որ Սոնան անցած տարի Արցախում կազմակերպված Tech Week 2021-ի ակտիվ մասնակիցներից էր ու խոսնակ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում