
Եղիսաբեթ 2-րդը պետության ղեկավարի պարտականությունների մի մասը փոխանցում է Ուելսի արքայազն Չարլզին, հայտնում է The Sunday Times-ը։
Այս տարի արքայազն Չարլզը մոր փոխարեն ներկա է գտնվել միապետի մասնակցությունը պարտադիր պահանջող մի քանի միջոցառումներին, որոնք եղել են Եղիսաբեթ II-ի գործողությունների ժամանակացույցում։
Լրատվամիջոցը նման եզրակացություն է արել այն բանից հետո, երբ զգալի փոփոխություններ են կատարվել միապետի պաշտոնական պարտականությունների ցանկում, որը հրապարակել է Բուքինգհեմյան պալատը։