Tuesday, 09 08 2022
Արցախի անցյալի, ներկայի և ապագայի մասին խոսեցինք ուսանողների հետ. Բաբայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա
Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում. հնչել է կրակոց
23:00
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2343 նոր դեպք, մահացել է 49 քաղաքացի
Հանցավոր անգործություն է. ինչ է կատարվում զորամասերում
22:45
Սթիվեն Սիգալը ժամանել է Դոնբաս
Ռուսաստանը քանդում է մեր պետությունը. Պուտինը խոստումներ է տվել Ալիևին ու Էրդողանին
22:30
6000 տարի անց արթնացել է Ֆագրադալսֆյալ հրաբուխը
Մեր 5-րդ շարասյունը վարձու ինքնասպաններ են
«Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում է մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:45
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավորը Բորելին մատնացույց է արել Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը
ՀՀ ԱԻ փոխնախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Օգոստոս 9 ին Հայաստանում ծնունդների թիվը 160
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում օգոստոսի 9/10-ին
21:00
Ճապոնիան` պատերազմական նոր վտանգի պայմաններում
«Ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր». Մեդվեդև
ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
20:20
Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահի հետ
20:10
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայում սպանվել ու վիրավորվել է մինչև 80 հազար ռուս զինվորական
Ղազախստանում բացահայտել են Տոկաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին
19:30
Գերմանիայի տնտեսությունը ուկրաինական պատերազմի պատճառով կկորցնի 265 միլիարդ դոլար
Հրդեհ արտադրամասում․ հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ
Իսրայելն առաջին անգամ թույլ է տվել պաղեստինցիներին իր տարածքից արտերկիր մեկնել
Ամերիկա-ռուսական պայքար, թե «ընդհանուր» գործողություն հայ-իրանական սահմանի՞ն
18:55
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 585,4 միլիոնը
Այսօր Հայաստանը միայնակ չէ․ պետք է կասեցնել օգոստոսի 25-ի տեղահանումը

Մուրճի և սալի սեղմումը. իրավիճակը սուր է, բայց դաշտը փակ չէ՝ պահանջվում է մոբիլիզացիա

Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ Վեհաժողովը ընդունել է դաշինքի ռազմավարության նոր հայեցակարգը, որտեղ Ռուսաստանը համարվում է անվտանգության գլխավոր սպառնալիք: Այդ արձանագրումը սպասելի էր և անակնկալ չէ, հատկապես Ուկրաինայում տեղի ունեցողի ֆոնին: ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, Վեհաժողովից առաջ լուծվեց Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության գործընթացի թուրքական արգելափակման հարցը: ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել ավելացնել արագ արձագանքման ուժերի քանակը՝ 40 հազարից հասցնելով մինչև 300 հազարի: ՆԱՏՕ-ի առանցքային դերակատարները պնդում են, որ Ուկրաինայում պատերազմը պետք է շարունակվի այնքան, քանի դեռ չի արձանագրվի Ռուսաստանի պարտություն:

Անկասկած է, որ կան նաև անդամներ, որոնք ունեն այլ կարծիք և մասնավորապես Ֆրանսիայի, Գերմանիայի ու Իտալիայի առաջնորդները օրեր առաջ Կիև էին մեկնել Զելենսկուն համոզելու, որ գտնվի Պուտինի հետ բանակցության և պատերազմը կանգնեցնելու եզր: Առայժմ կարծես թե «հաղթում» է բրիտանական մոտեցումը, իսկ Վաշինգտոնը փորձում է կառավարել բրիտանական և ֆրանս-գերման-իտալական դիրքորոշումների «պայքարը», այդ կերպ ավելացնելով իր քաղաքական ազդեցությունը եվրոպական մայրցամաքի վրա: Դրան զուգահեռ ծավալվել է հուն-թուրքական դիմակայությունը: Այս իրավիճակում ինչ ապագա և հեռանկար ունի ՆԱՏՕ-ն որպես դաշինք, մեծ հաշվով մշուշոտ է, որովհետև ընդհանուր գլխավոր սպառնալիքի հռչակումը գործնականում լուծելով շատ հարցեր, մեծ թվով խորքային խնդիրներ էլ այսպես ասած ծածկում է, ինչը սակայն չի երաշխավորում այդ խնդիրների այսպես ասած ընդդերքում տեղի ունեցող եռքի բացառում: Իսկ ինչ կլինի հետո, երբ դրանք կհասնեն եռքի կրիտիկական աստիճանի, իսկ Ուկրաինայում հասած չի լինի Ռուսաստանի պարտությունը, մեծ հարց է, որ կանգնած է եվրաատլանտյան բևեռի առաջ: Հայաստանի համար իհարկե այս խնդիրները դիտարկման և մտորումի ենթակա են մեր խնդիրների համատեքստում, որոնք առկա էին միջազգային անվտանգության հին համակարգի պայմաններում, որոնք գոյություն ունեն միջազգային անվտանգության թերևս որևէ համակարգի գոյություն չունենալու պայմաններում, և որոնք այս կամ այն կերպ լինելու են միջազգային անվտանգության համակարգի որևէ ապագա կոնֆիգուրացիայի պարագայում: ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերության սրումը անշուշտ սրում է նաև Հայաստանի գերխնդիրը՝ փորձել հնարավորինս կայուն հարաբերություն ապահովել երկու ուղղությամբ, գտնվելով ռուսական բլոկներում, միաժամանակ պահելով հարաբերություն և աշխատելով եվրաատլանտյան բևեռի հետ:

Անկասկած է, որ մադրիդյան Վեհաժողովը  Հայաստանի համար սրում է այդ մարտահրավերները, հատկապես այն առումով, որ Ռուսաստանն էլ կարող է մտածել պատասխանի մասին, այդ թվում իր գլխավորած բլոկներում: Այստեղ իհարկե Հայաստանի համար «մեղմացնող» հանգամանք է այն, որ Եվրաատլանտյան բևեռի հետ սուր հակադրության հանգամանքը մեղմ ասած պահանջված չէ այդ բլոկների մյուս անդամների շրջանում, մասնավորապես կենտրոնասիական երկրների, որոնք նաև սերտ հարաբերություն ունեն ՆԱՏՕ անդամ Թուրքիայի հետ: Այդ իմաստով, թյուրքական տարրը մի կողմից լինելով Հայաստանի համար ռիսկերի աղբյուր, մյուս կողմից այս պարագայում դառնում է որոշակի օժանդակ» գործոն՝ բլոկային հակադրությունը սրելու Ռուսաստանի ձգտումների կամ հավակնությունների զսպման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, գուցե արժե դիտարկել նաև հավանականությունը այն իրողության, որ Ռուսաստանը հնարավոր է բավարարվի ուկրաինական ճակատում իր խնդիրները լուծելով՝ այս փուլում, և մնացյալ «հետխորհրդային» «բլոկային» ուղղությունները դիտարկի նույնիսկ այսպես ասած «բուֆերային» գոտի՝ ուկրաինական ճակատում ծանր բեռը կրելու համար աննհրաժեշտ հաղորդակցային և ենթակառուցվածքային ներուժ պահպանելու համար: Իհարկե այդ խնդիրը Ռուսաստանի համար սրում է այդ գոտիներում ազդեցության պահպանման հարցը, դարձնում այն կենսական, մյուս կողմից նվազեցնում այդ խնդրի լուծմանն այսպես ասած ամեն գնով կամ շատ կոշտ մեթոդներով հասնելու մոտիվը: Չնայած սեղմվող «մուրճին ու սալին»,  դիվանագիտական աշխատանքի դաշտը այդուամենայնիվ փակ չէ և այստեղ անշուշտ պահանջվում է ջանքի և ռեսուրսի առավելագույն մոբիլիզացիա՝ ինստիտուցիոնալ տարբեր հարթություններում, թե պետական, թե հասարակական, քաղաքական, մեդիա-փորձագիտական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում