Tuesday, 09 08 2022
Ոստիկանները բացահայտել են Հյուսիսային պողոտայի խանութներից մեկում կատարված ավազակությունը
«Սևան» ազգային պարկի Ծովագյուղ համայնքի հանրային լողափի տարածքը մաքրվել է աղբից
Ուկրաինայում ՀՀ դեսպանն այցելել է Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի մարզեր
«Փյունիկը» պարտվեց Սերբիայի չեմպիոնին և կմրցի «Շերիֆի» հետ
00:00
Շուրջկալի ու ներխուժման է ենթարկվել Թրամփի առանձնատունը
Արցախի անցյալի, ներկայի և ապագայի մասին խոսեցինք ուսանողների հետ. Բաբայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա
Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում. հնչել է կրակոց
23:00
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2343 նոր դեպք, մահացել է 49 քաղաքացի
Հանցավոր անգործություն է. ինչ է կատարվում զորամասերում
22:45
Սթիվեն Սիգալը ժամանել է Դոնբաս
Ռուսաստանը քանդում է մեր պետությունը. Պուտինը խոստումներ է տվել Ալիևին ու Էրդողանին
22:30
6000 տարի անց արթնացել է Ֆագրադալսֆյալ հրաբուխը
Մեր 5-րդ շարասյունը վարձու ինքնասպաններ են
«Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում է մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:45
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավորը Բորելին մատնացույց է արել Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը
ՀՀ ԱԻ փոխնախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Օգոստոս 9 ին Հայաստանում ծնունդների թիվը 160
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում օգոստոսի 9/10-ին
21:00
Ճապոնիան` պատերազմական նոր վտանգի պայմաններում
«Ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր». Մեդվեդև
ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
20:20
Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահի հետ
20:10
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայում սպանվել ու վիրավորվել է մինչև 80 հազար ռուս զինվորական
Ղազախստանում բացահայտել են Տոկաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին
19:30
Գերմանիայի տնտեսությունը ուկրաինական պատերազմի պատճառով կկորցնի 265 միլիարդ դոլար

Վարչապետի որոշմամբ հաստատվել է Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 1-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ ու 46-րդ հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի N 751-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 15-րդ և 16-րդ կետերի`

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի և ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման ու գործառման համար հողամասերի հանձնման ու օգտագործման կարգի մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությամբ սահմանված հայ-ռուսաստանյան միջպետական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) հայկական մասի կազմը` համաձայն հավելվածի:

2. Նշանակել`

1) ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ոլորտը համակարգող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալին` հանձնաժողովի հայկական մասի նախագահ.

2) ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչին` հանձնաժողովի հայկական մասի նախագահի տեղակալ.

3) ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետին` հանձնաժողովի հայկական մասի քարտուղար:

3. Հանձնաժողովի հայկական մասի նախագահին՝ յուրաքանչյուր տարվա ավարտին հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի միջոցով ՀՀ վարչապետին ներկայացնել հաշվետվություն՝ հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

4. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ նախագահի 2000 թվականի փետրվարի 26-ի «Հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի հայկական մասի կազմը հաստատելու մասին» N ՆՀ-489 հրամանագիրը»։

ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԿԱԶՄ

•             ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ,

•             ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ,

•             ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ,

•             ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ,

•             ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչ,

•             ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության միջազգային ռազմատեխնիկական համագործակցության վարչության պետի տեղակալ,

•             ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության զորանոցաբնակելի ֆոնդերի կառավարման ծառայության պետ,

•             ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ,

•             ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ,

•             ՀՀ զինված ուժերի թիկունքի վարչության կոմունալ շահագործման պլանավորման և վերահսկման ծառայության սպա,

•             ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ,

•             ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման բաժնի պետ,

•             ՀՀ կադաստրի կոմիտեի գրանցման վարչության պետ,

•             ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և հողաշինարարության վարչության պետ,

•             ՀՀ ազգային անվտանգության ծառայության ռազմական հակահետախուզության դեպարտամենտի 3-րդ բաժնի պետ,

•             Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ,

•             Պետական գույքի կառավարման կոմիտեի պետական գույքի վարձակալության և անհատույց օգտագործման տրամադրման բաժնի պետ,

•             ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ,

•             ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ,

•             Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ),

•             Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ),

•             Գյումրի համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ (համաձայնությամբ),

•             Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական (համաձայնությամբ)։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում