ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է ուղարկել Կոնգրես՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ։ Համաձայն նոր անդամ երկրների ընդունելության ընթացակարգի՝ Կոնգրեսը պետք է վավերացնի որոշումը։
Հունիսի 29-ին ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ համաձայնության է եկել Թուրքիայի հետ դաշինքի կազմում Շվեդիան և Ֆինլանդիան ընդունելու վերաբերյալ։ ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության մասին արձանագրությունը կստորագրվի հուլիսի 5-ին, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։