Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը հետմահու կպարգևատրվի «Ազատություն» մեդալով, որը տրվում է քաղաքացիական անձանց՝ ԱՄՆ նախագահի կողմից։
Ջո Բայդենը որոշել է ևս մեկ անգամ ընդգծել Apple-ի հիմնադրի երևակայությունը, ստեղծագործական միտքն ու արտասովոր տեսլականը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ջոբսը փոխել է մարդկային հաղորդակցության ըմբռնումը և անգնահատելի ներդրում է ունեցել համակարգչային, երաժշտական և կինոարդյունաբերության զարգացման գործում։
Մրցանակաբաշխությունը նախատեսված է հուլիսի 7-ին։ Ջոբսից բացի մեդալ կստանա ևս 16 մարդ։