101 տարեկան հասակում մահացել է Լեոնիդ Շվարցմանը` կոկորդիլոս Գենայի և Չեբուրաշկայի մասին լեգենդար մուլտֆիլմերի ստեղծողը:
Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով «Союзмультфильм»-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Կապկովին։
Շվարցմանի մասնակցությամբ ստեղծվել են այնպիսի մուլտֆիլմեր, ինչպիսիք են «Կարմիր ծաղիկը», «38 թութակը», «Վուֆ անունով կատվիկը», ինչպես նաև Չեբուրաշկայի և Կոկորդիլոս Գենայի մասին մուլտֆիլմը: