Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Տիկնիկային թատրոնը երեք նոր ներկայացում կբեմադրի, որից մեկը «Հարի Փոթերն» է. Ռուբեն Բաբայան

Երեւանի պետական տիկնիկային թատրոնում «շնչելու» ժամանակ չկա. խաղացանկում՝ նոր ներկայացումներ, հյուրախաղեր, փառատոներ են: Մի խոսքով՝ գերհագեցած տարի է: Ինչպես ասաց թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը՝ այս պահին 3 նոր ներկայացման վրա են աշխատում, որոնցից երկուսը հայ դրամատուրգների գործեր են: Ժամանակից շուտ չակերտները բացել չցանկացավ թատրոնի ղեկավարը, միայն երրորդի մասին է խոսում. «Հարի Փոթերի վրա ենք աշխատում: Երեքն էլ տիկնիկային ներկայացումներ են»:

Ի դեպ, թատրոնն այս տարի մասնակցել է մի քանի միջազգային փառատոների՝ Սանկտ Պետերբուրգում՝ «Ռադուգա» փառատոնին, Թբիլիսիի մանկապատանեկան փառատոնին ունեցել է երկու ներկայացում՝ «Մատնաչափիկը» եւ «Կոկորդիլոսը»: Վերջինը մրցութային փառատոն էր: Օրեր առաջ էլ ԱՄՆ մեկնած թատերախումբը կրկին մրցանակներով վերադարձավ:

«ԱՄՆ-ի Վենիս քաղաքում անցկացվող «AACT worldfest 2022» թատերական միջազգային փառատոնին էին մասնակցում, 6 մրցանակ են բերել, որից 2-ը մասնակցության համար, իսկ 4-ը՝ ժյուրիի կողմից տրված գնահատականներն են: «Քրիստոֆեր» ներկայացումը ստացել է լավագույն ստեղծագործական կազմ եւ լավագույն ադապտացիա մրցանակները, Թումանյանի «Գելը» ներկայացումը` լավագույն տիկնիկային ներկայացում, լավագույն ստեղծագործական կազմ մրցանակները:

Բացի ներկայացումներից, մերոնք անցկացրել են նաեւ վարպետության դասեր՝ տիկնիկավարություն, տիկնիկագործություն, մնջախաղ, պար: Մի քանի օրից «Կոկորդիլոս» ներկայացումը կմեկնի Իրան, հետո կունենանք փառատոնի մասնակցություն Տոմսկում»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնեց Բաբայանը:

Անդրադառնալով հարցին, թե հասարակության մտածողության մեջ ի՞նչ պետք է փոխվի, որ քաղաքականացված հայ մարդու կյանքում առանցքային նշանակություն ունենա մշակույթը՝ պատասխանեց.

«Նախ մենք պիտի որոշենք՝ մեզ համար զարգացում ասելով ի՞նչ նկատի ունենք: Դա քաղաքակրթական ընտրություն է, որպես մեծագույն արժեք ընկալվում է մարդու կյանքը: Սա օրենքներով եւ պարտադրանքով չի լուծվում, սա արվեստով է լուծվում, որովհետեւ արվեստն է, որ մարդկանց մոտ զարգացնում է հանդուրժողականությունը, դեպի ուրիշ մարդ հարգանքը: Մենք հաճախ բողոքում ենք այն ատելության մթնոլորտից, որ տիրում է մեր հասարակության մեջ: Այդ ատելությանը կարող ենք հաղթել, միանշանակ, արվեստի միջոցով»:

Ինչ վերաբերում է թատերական կյանքին, թատերական արվեստին, Տիկնիկային թատրոնի ղեկավարը նկատում է՝ վերջին տարիներին բազմաթիվ հետաքրքիր անուններ են ի հայտ եկել՝ դերասաններ, ռեժիսորներ: Ինքը հատկապես հիանում է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի ծավալած գործունեությամբ, ասում է՝ հետաքրքիր ներկայացումներ կան նաեւ Սունդուկյանում, Մնջախաղի թատրոնում, Կամերայինում, Օպերային թատրոնում:

«Կառավարման համակարգը չի փոխվել վերջին 35 տարվա ընթացքում: Ժամանակները փոխվել են, հասարակարգը փոխվել է, բայց մնացել է կարծրացած սովետական համակարգը, որը թույլ չի տալիս, որ գան նոր ուժեր: Ստեղծագործական անձնակազմին այդ վիճակը խանգարում է: Կառավարության կողմից, իհարկե, կա մեծ ուշադրություն. վերազինվում են թատրոնները, համերգասրահները, որը շատ կարեւոր է: Բայց ես մշտապես ասել եմ, որ միայն պետական աջակցության վրա հույսը դնելը սխալ է: Զարգացած երկրներում շատ տարածված է հովանավորչությունը, որը կարեւոր է ոչ միայն մշակութային ոլորտ նոր ֆինանսներ բերելու համար, այլ նաեւ բիզնեսի ու արվեստի կապը հաստատելու համար: Մի խոսքով՝ անելիք շատ կա, պարզապես ցանկություն է պետք»,-եզրափակեց Բաբայանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում