Apple ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սթիվեն Ջոբսի ապշեցուցիչ նիհարած նկարները ուրբաթ օրը հայտնվել են համացանցում, երկու օր անց այն բանից հետո, երբ նա լքել է իր զբաղեցրած պաշտոնը: Time Warner մեդիա ընկերությանը պատկանող TMZ.com կայքը տեղադրել է նիհարած Ջոբսի մի լուսանկար, որում պատկերված է, թե ինչպես է Ջոբսը մեծ դժվարությամբ շարժվում, իսկ հավասարակշռությունը չկորցնելու համար նրան կողքից օգնում են: Դա վկայում է, որ Ջոբսի հիվանդությունն արագ տեմպերով զարգանում է:
TMZ.com կայքում նշված է, որ լուսանկարն արվել է ուրբաթ օրը` օգոստոսի 26-ին:
Ջոբսի առողջության մասին լուրերը լրջորեն ազդել են Apple-ի բաժնետոմսերի վրա, և այն հանգամանքը, որ իր կապիտալով Apple-ը ամերիկյան երկրորդ ընկերությունն է, այս տատանումները լուրջ ազդեցություն են ունեցել նաև ընդհանուր ֆոնդային շուկայի վրա:
Չորեքշաբթի երեկոյան Ջոբսը նամակ է հղել տնօրենների խորհրդին` հայտնելով, որ լքում է իր զբաղեցրած պաշտոնը:










































