Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարող ենք ունենալ՝ չինական, անգլիական դպրոցներ, բայց դա չպետք է արվի մեր հայոց լեզվի և ինքնության հաշվին

Ռուսական դպրոցների բացման թեման շարունակավում է արդի մնալ և քաղաքացիներից շատերի դժգոհության պատճառ հանդիսանալ։ Ռուսական դպրոցների թեման ագրեսիվ էքսպանսիայի գործիք է։ Այս մասին խոսելով հարից է առաջանում՝ ինչու 2.5 մլն. հայ բնակչություն ունեցող ՌԴ-ում հայկական ամբողջական ոչ մի դպրոց չկա, իսկ մենք ձեռնամուխ ենք լինում մեր երկրում ռուսական դպրոցներին բացմանը։ Փորձագետների դիտարկմամբ՝ Հայաստանին ռուսական դպրոցներ՝ թե՛ բովանդակայինորեն, թե՛ տեխնիկապես պետք չեն:

«Առաջին լրատվական»-ն այս մասին խոսել է կրթության փորձագետ Արեգ Թադևոսյանի հետ, որի խոսքով՝ շատ ցավալի է, որ ՌԴ-ում ունենալով հայկական բնակչություն չունենք հայկական դպրոցներ․ բոլոր երկրները որոնք գոնե մի փոքր քաղաքակիրթ վիճակում են գտնվում՝ ազգային փոքրամասնությունների համար ապահովում են համապատասխան լեզվով կրթություն․ դա քաղաքակիրթ երկրի դիմագիծն է։ Մեր քաղաքացիներն էլ ապրելով տվայլ երկրում՝ պարտավոր են այդ երկրի պետական  լեզուն լավ սովորել, որովհետև տեղի հայկական դպրոցը հաճախելը չի նշանակում, որ փողոցում հարց տան պետք է արդարանալ՝ ասելով, որ ազգային փոքրամասնություն են։ Ռուսաստանը, եթե ուզում է ներկայանա որպես քաղաքակիրթ երկիր՝ պետք է իր ազգային փոքրամասնություններին ուշադրություն դարձնել։

Ինչ վերաբերում է ՀՀ-ում ռուսական դպրոցների բացմանը՝ Թադևոսյանը նշում է, որ պետք է վարվել այնպես, ինչպես յուրաքանչյուր քաղաքակիրթ երկիր․ մենք էլ պետք է ռուս ազգային փոքրամասնություններին ապահովենք կրթությամբ։ Այս առումով խնդիր չի տեսնում, խնդիրն այլ տեղ է։ Երբ մենք ապրում էինք խորհրդային շրջանում՝ ռուսական դպրոցները ինչ-որ չափով գործիք էին դարձել խորհրդային մշակույթի ստեղծմանը, և ռուսերենի խթանումն արվում էր ի հաշիվ մեր մայր լեզվի՝ հայերենի, որն էլ մեծ սխալ էր։ Մենք կարող ենք ունենալ՝ չինական, անգլիական, ֆրանսիական դպրոցներ, մեր երեխաններն ինչքան լեզու իմանան՝ լավ է, բայց դա չպետք է արվի մեր հայոց լեզվի և ինքնության հաշվին։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում