Երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանից 1 կմ հեռավորության վրա՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Թբիլիսիի ժամանակով 12:24-ին գրանցվել են 4.0 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ:
Րոպեներ հետո ևս մեկ երկրաշարժ է եղել Թբիլիսիի ժամանակով 12:28-ին Լագոդեխի քաղաքից 17 կիլոմետր հեռավորության վրա 3,1 ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։