Tuesday, 09 08 2022
Արցախի անցյալի, ներկայի և ապագայի մասին խոսեցինք ուսանողների հետ. Բաբայան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա
Վիճաբանություն՝ Վարդենիսի «Դրուժբա» ռեստորանում. հնչել է կրակոց
23:00
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2343 նոր դեպք, մահացել է 49 քաղաքացի
Հանցավոր անգործություն է. ինչ է կատարվում զորամասերում
22:45
Սթիվեն Սիգալը ժամանել է Դոնբաս
Ռուսաստանը քանդում է մեր պետությունը. Պուտինը խոստումներ է տվել Ալիևին ու Էրդողանին
22:30
6000 տարի անց արթնացել է Ֆագրադալսֆյալ հրաբուխը
Մեր 5-րդ շարասյունը վարձու ինքնասպաններ են
«Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում է մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:45
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավորը Բորելին մատնացույց է արել Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը
ՀՀ ԱԻ փոխնախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Օգոստոս 9 ին Հայաստանում ծնունդների թիվը 160
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում օգոստոսի 9/10-ին
21:00
Ճապոնիան` պատերազմական նոր վտանգի պայմաններում
«Ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր». Մեդվեդև
ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
20:20
Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահի հետ
20:10
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայում սպանվել ու վիրավորվել է մինչև 80 հազար ռուս զինվորական
Ղազախստանում բացահայտել են Տոկաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին
19:30
Գերմանիայի տնտեսությունը ուկրաինական պատերազմի պատճառով կկորցնի 265 միլիարդ դոլար
Հրդեհ արտադրամասում․ հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ
Իսրայելն առաջին անգամ թույլ է տվել պաղեստինցիներին իր տարածքից արտերկիր մեկնել
Ամերիկա-ռուսական պայքար, թե «ընդհանուր» գործողություն հայ-իրանական սահմանի՞ն
18:55
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 585,4 միլիոնը
Այսօր Հայաստանը միայնակ չէ․ պետք է կասեցնել օգոստոսի 25-ի տեղահանումը

Արաբական երկրների հետ արտահանման հատուկ կոնցեպցիա չունենք. Ամեն բան չէ, որ կարող ենք այնտեղ վաճառել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը

 Պարոն Մակարյան,  վարչապետը վերջին  ասուլիսում ասաց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև մի երկիր կա, ինչպես և մի երկիր կա Հայաստանի և Կատարի միջև, դա Իրանն է, բայց այդ փաստը նկատված չէ ոչ միայն քաղաքական ընկալման, այլ նաև տնտեսական իմաստով, փոխադարձ առևտրաշրջանառությունը չնչին է: Ինչո՞ւ Հայաստանի գործարարները արտահանում չեն իրականացնում Կատար։ Ի՞նչ խնդիր կա այդ ուղղությամբ։

Խնդիրները շատ տարբեր են, առաջին պատճառն այն է, որ մուսուլմանական երկիր ապրանք արտահանելն ունի իր խնդիրները՝ սննդի տեսակների սերտիֆիկացման հետ կապված: Նաև այդ երկրներում կան մշակութային խնդիրներ՝ ապրանքների դիզայնը, ձևավորումը, ոճը, քանակությունը կամ տեսականին: Իրենք դա ֆիլտրում են: Բացի դրանից, չգիտես ինչու, նախկին ժամանակներից սկսած տարբեր մեր նախարարությունները արտահանման դեպքում միշտ ֆիքսվել են երկու հիմնական ուղղության վրա՝ մեկը Ռուսաստան և ԵԱՏՄ երկրներ, մյուսը ԵՄ երկրներ: Նույնիսկ ԱՄՆ արտահանումը մեծ չէ: Հիմա վերջին տարիներին դիվերսիֆիկացվել է տնտեսությունը, Չինաստանի հետ, Իրանի հետ, տարիներ առաջ նաև Թուրքիայի հետ առևտուրն ակտիվացել է: Դա փոխեց մեր առևտրային կառուցվածքը, բայց այսօր էլ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը ՌԴ-ն է: ԵՄ-ն, որ տարիներ շարունակ առաջին տեղը կիսում էր Ռուսաստանի հետ, հաճախ ինքն էր լինում առաջին տեղում, հետ է գնացել: Հայաստանի տնտեսությունն ունի նաև իր ավանդական ուղղությունները, որոնք վրա է միշտ ուշադրություն հատկացրել: Դրանք են հանքարդյունաբերությունը, սնունդը, պահածոները, որոնք մեծ մասամբ արտահանվել են ԱՊՀ երկրներ, Իրանի հետ առևտուրը եղել է էլեկտրականությունը, վերջին տարիներին է, որ Իրանի հետ շրջանառությունն աճեց, այս տարի մոտ 500 մլն դոլարի հասավ: Եթե նայենք, առաջին հնգյակ երկրները, որոնց հետ Հայաստանն առևտուր է անում, Ռուսաստանն է, Թուրքիան, Չինաստանը և ԵՄ-ն: Արաբական երկրներից առանձնապես առևտուր չունենք Սիրիայի հետ, Եգիպտոսի հետ: Եթե նրանք միանային ԵԱՏՄ-ին, մաքսատուրքերը հանվեին, գուցե իրավիճակը փոխվեր: Նույն խնդիրը կա Իրանի հետ, թեև Իրանը մի փոքր մաքսատուրքերը նվազեցրեց, բայց այդ երկիրը բարձր մաքսատուրքեր է սահմանում իր տնտեսությունը պաշտպանելու համար: Իրանը, որ երկար ժամանակ պատժամիջոցների տակ է, չի փորձել իր արտադրողներին ճնշել, այլ ընդհակառակը, դրսից եկողների վրա կիրառել է բարձր մաքսատուրքեր: Ինչ վերաբերում է Կատարին, Էմիրություններին, մենք այդպիսի երկրներում ամեն բան չէ, որ կարող ենք վաճառել: Ավելի շատ կարող ենք արտահանել ծխախոտ, քանի որ իրենք շատ են ծխում, նաև չրեղեն, քանի որ այնտեղ կա դրա մշակույթը: Նաև կարող ենք արտահանել թարմ ոչխարի միս: Ինչ վերաբերում է հագուստին, մենք արաբական երկրների հագուստը չենք էլ կարում:

Այսինքն՝ միայն սննդի ու ծխախոտի ոլորտների վրա պետք է կենտրոնանա՞նք:

Այո, բայց նաև շինարարության ոլորտում կարող են մեր ընկերությունները խոշոր հյուրանոցներ կառուցել: Կատարից, Իրանից գործարարներ կան, որոնք ցանկանում են այստեղ ոչխարաբուծությունը զարգացնել: Դա կարող է իրենց հետաքրքրել:

Տարիներ առաջ Հայաստանն ընդունեց GSP+ համակարգը, դեպի ԵՄ արտահանելու համար: Նմանատիպ հակամարգ կա նաև ԱՄՆ-ի հետ, սակայն այդ համակարգերը չկան արաբական երկրների հետ: Մենք արաբական երկրների հետ արտահանման հատուկ կոնցեպցիա չունենք:

Հիմա մենք տեսնում ենք արտահանման հետ կապված լրջագույն խնդիրներ կան. որո՞նք են դրանցից հիմնականները:

Արտահանման ոլորտում մենք ունենք մի քանի վանդական խնդիրներ, որոնք տարիներ շարունակ չեն կարգավորվում: Առաջին մեծ խնդիրներից մեկն արտադրողականությունն է, որ փոքր ծավալներով մեծ շուկաներ չես կարող մտնել և ստիպված են դուրս մնալ: Օրինակ, այսօր ռուսական սուպերմարկետները մեծ քանակություններ են պահանջում, իսկ մերոնք ռիսկ չեն անում շատ տանել: Բացի այդ, այդ սուպերմարկետները շատ խիստ պահանջներ են դնում սննդի որակի նկատմամբ և այդ որակն էլ ոչ բոլորն են կարողանում ապահովել: Երկրորդ խնդիրն այն է, որ մենք գրեթե չունենք միջազգային սերտիֆիկատով արտադրություններ: Նույնիսկ ներքին շուկայում շատ ընկերություններ, որ պետք է ըստ օրենքի պարտադիր ունենան միջազգային սերտիֆիկատներ, իրենք կամ չունեն, կամ փորձում են կիսատ-պռատ անել: Երրորդ պատճառն այն է, որ մենք լաբորատորիաների խնդիր ունենք, որոնք կգնահատեն արտադրանքի որակը: Չորորդ խնդիրը մաքսազերծման, մաքսային ու տրանսպորտային խնդիրներն են, և հինգերորդ խնդիրն այն է, որ մենք հաճախ ճշգրիտ չենք մեր հարաբերությունների մեջ: Կարող ենք խաբել, «քցել», խոսք տալ՝ չկատարել, ուշացնել: Մինչդեռ նման մակարդակներում, այլ երկրների հետ աշխատելիս պետք է այդ ամենը լինի շատ կանոնակարգված: Հաջորդ խնդիրն այն է, որ ԵՄ-ն ոչ սննդային ապրանքների վրա դրել է Եվրամիության համապատասխանության սերտիֆիկատը: Այդ սերտիֆիկատի մեջ ներառված է անվտանգության, ճիշտ օգտագործման խնդիրները: Իսկ ապրանքների փորձարկման և նման սերտիֆիկատ ստանալու համար վճարները հասնում են մինչև 100 հազար եվրոյի: Մեր արտադրողներն այդ գումարները չունեն, պետությունն էլ նման հարցերում չի աջակցում: Հետևաբար Եվրոպան փակված է մեր ապրանքների համար: Միայն սնունդ կարող ենք արտահանել եղած համակարգերի շնորհիվ:

Դոլարի նման արժեզրկման պայմաններում մեր արտադրողները ի՞նչ խնդիրների առջև են կանգում:

Այստեղ լուրջ խնդիրներ կան: Նախ ոչ ոք չգիտի, թե դա ինչքան է տևելու, և տնտեսվարողները չեն կարողանում հաշվարկներ անել: Մարդը չգիտի՝ սպասի՞, թե՞ չսպասի: Որովհետև կարող է մեկ շաբաթ հետո կամ մեկ ամիս հետո փոփոխվի փոխարժեքը: Թվում էր, թե դրամի արժևորումից հետո պետք է հակառակ պրոցեսը կսվեր, դրա համար նախադրյալներ կային, բայց տեղի չի ունենում: Մարդիկ չգիտեն՝ դոլարի փոխարժեքը շարունակելու է արժեզրկվել, թե ոչ, ինչքան է արժեզրկվելու դեռ: Շատ արտահանողներ նեղվում են, որ արժեզրկված դոլարի պայմաններում իրենց մրցունակ չեն դրսում: Չնայած հիմա շատերը նաև ռուբլով են կարողանում արտահանել: Ներմուծման դեպքում էլ դոլարի արժեզրկումը պետք է գների նվազման հանգեցներ, բայց գնային քաղաքականությունը չի փոխվում, գները մնում են բարձր: Ի՞նչ է ստացվում. Արտահանողն ունի ռիսկեր, որ ինքը ավելի էժան դոլար է ստանում, բայց նույն արտահանողն իր արտադրության համար ներմուծվող հումք է օգտագործում, որը թանկ է առնում: Այսինքն նա կրկնակի տուժում է. մեկն այն է, որ հումքը թանկ է գնում, երկրորդը, որ արտահանվող ապրանքներից ավելի քիչ դոլար ու եվրո է ստանում: Այս պայմաններում տնտեսվարողը դուրս է մղվելու շուկայից: Կամ այն արտահանողներն են մնալու, որոնք քիչ թե շատ տեղական հումքի վրա իրենց գլուխը կպահեն;

Հաջորդը տուժում է նաև հանքարդյունաբերական ոլորտը, որովհետև այդ ոլորտի արտադրանքը՝ պղինձ, ոսկի, մոլիբդեն, Ռուսաստան չի գնում, ամբողջությամբ գնում են Եվրոպա: Իսկ Եվրոպայում էժանացած եվրո է ստանում և իր եկամտաբերությունը կտրուկ անկում է գրանցում: Ճիշտ է, որոշ հումքի գներ բարձրացել են, բայց Հայաստանում եվրոյի գների նվազումը բերել է նրան, որ հակակշռել է հումքի գների բարձրացմանը: Այսինքն տնտեսվարողը կարող էր օգտվել բարձր գներից, բայց հակառակը, տուժում է, որովհետև եվրոյի կուրսը շատ ցածր է: Միաժամանակ նա իր աշխատողներին վճարում է դրամով: Այս բոլոր խնդիրները մտահոգում են տնտեսվարողներին և մեկը մյուսի վրա շղթայաբար ազդում են: Այսօր Հայաստանի էկոնոմիկան շատ քաոտիկ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում