Thursday, 25 04 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը

ԱՄՆ-ի համար կարևոր է մնում թե՛ Ղարաբաղը, և թե՛ նրա կարգավիճակի հարցը․ Ի՞նչ սպասել դեսպանի ու համանախագահի փոփոխությունից

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը։

Տիկին Վարդանյան, ԱՄՆ-ը փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին: Նոր համանախագահը Լորա Հոչլան է, որը զբաղեցնում է Կովկասի և ռեգիոնալ հակամարտությունների հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնը: Ի՞նչ կարծիք ունեք այս փոփոխության մասին, ի՞նչ է այն ենթադրում։

-Ես կարծում եմ, որ այս փոփոխությունը ներկայիս փուլում շատ կարևոր է։ Լորա Հոչլան ժամանակավոր ներկայացուցիչ է, դեռ պետք է հաստատվի։ Չեմ կարող ասել՝ դա երբ կլինի, ԱՄՆ-ի  քաղաքական իրավիճակն այժմ շատ խառն է։ Այդ նույն պատճառով էլ  հնարավոր է Հայաստանում ԱՄՆ դեսպանի  նշանակումը Սենատի կողմից մի քիչ հետաձգվի։ Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են լինելու և հուսով եմ, որ մինչև ընտրությունները դա տեղի կունենա։

Սա ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար Հայաստանը կարևոր է։ Փաստորեն և՛ դեսպանի փոփոխություն է լինում և՛ համանախագահի, ԱՄՆ-ն չի կարող արհամարհել ղարաբաղյան հիմնախնդիրն ու Հայաստանն առհասարակ։ Ենթադրվում է, որ շուտով կլինի նաև մշտական ներկայացուցիչ։

Մենք տեսնում ենք, սակայն, որ ի տարբերություն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, Մինսկի խմբի գոյությունն այնքան էլ չի կարևորվում Ռուսաստանի ու Ադրբեջանի կողմից։ Այդ դեպքում ի՞նչ զարգացումներ են հնարավոր։

-Ադրբեջանը պարբերաբար նման հայտարարություններ է անում, բայց ԱՄՆ-ի համար այդ խմբի գոյությունը կարևոր է։ Վաշինգտոնը ունի հստակ պատկերացում, որ առանց այդ խմբի գոյության անհնար է հասնել մնացած հարցերի լուծմանը, այդ թվում նաև խաղաղության հաստատմանը։ Հիշեցնեմ, որ երկար ժամանակ է, որ Ղարաբաղի խնդիրը եղել է միակ հարցը, որի շուրջ Ռուսաստանն ու արևմուտքը կարողացել են խոսել, բանակցել ու համագործակցել։ Կարծում եմ՝ դա հենց այդպես էլ կշարունակի մնալ։

-Բայց արդյոք դա հնարավոր է վերջին հայտարարությունների ֆոնին՝ առ այն, որ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։

-Ես հնարավոր եմ համարում։ Ես չեմ մոռանում և բոլորն էլ գիտեն, որ բարձրախոսի առջև  հնարավոր է մի բան ասել, փակ դռների հետևում այլ բան։ Բայց կարծում եմ, որ մարդիկ Ադրբեջանում, Ռուսաստանում  կհասկանան Մինսկի խմբի կարևորությունը։ Սրան այլընտրանք չկա։

-Իսկ եթե այնուամենայնիվ Մինսկի խումբ չլինի, ի՞նչ եք կարծում ԱՄՆ-ն առանձին կպնդի՞ Ղարաբաղի կարգավիճակի հարցի հստակեցման անհրաժեշտությունը։

-Դա բոլորովին այլ է հարց է, դժվար է պատկերացնել։ Դուք այնուամենայնիվ լսել եք ԱՄՆ ներկայիս դեսպանի հայտարարությունները, որ  կարգավիճակի հարցը մնում է չլուծված։ Ես հույս ունեմ ամեն դեպքում, որ Մինսկի խումբը կվերականգնի իր աշխատանքը։ Ես չէի ասի, որ ամենալավ տարբերակը կլինի առանձին աշխատել, Մինսկի խմբի գոյությունը խիստ անհրաժեշտություն եմ համարում։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում