Wednesday, 17 08 2022
19:30
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնը
19:20
Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել Է մինչեւ 10,1 տոկոս
19:10
Թուրքիան և ԱՄՆ-ը սկսել են F-16-ի հետ կապված հերթական բանակցությունները
ՌԴ դեսպանատան կողմից անհասկանալի վարք է մեր ողբերգության ֆոնին
Իրան-Արևմուտք. Վաշինգտոնի որոշումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել
Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ
Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր՝ մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան
18:50
Մոլդովայում «Գազպրոմ»-ին խնդրել են հետաձգել վճարումները
18:40
Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր Է ներկայացրել
18:30
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Օգոստոս 17, 2022
18:30
Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ
18:20
Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն է հայտնել
18:10
Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ի աճի գնահատումը վատթարացրել են մինչեւ 0,6 տոկոս
2022 թվականի հունվար – հուլիսին Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորահոսքը 121,56 տոկոսով աճել է
Սոչիում օդանավակայանների եւ ճանապարհների ծանրաբեռնվածության մեծացման են սպասում ամառվա վերջին
17:30
Չինաստանում տապը տեւողության ռեկորդ է սահմանել
17:20
Ուկրաինական հացահատիկով բեռնված ևս 4 նավ ուղևորվել է Ստամբուլ
Երևանում իջեցվել է ՄԹ դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունի զոհերի
17:10
Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է Թրամփի նախկին աշխատակիցներին
17:00
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Ադրբեջանի ՄԻՊ աշխատակիցները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի հանվել. Նա ունի մեղադրյալի կարգավիճակ
Լուրերի օրվա թողարկում 16:30
Թուրքիան և Իսրայելը փոխադարձաբար դեսպաններ կնշանակեն
Եթե կեղծ զանգերը դրսից են, ուրեմն հիբրիդային պատերազմի մաս են
Ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանի վերաբերյալ բացված դիսկուրսը պետք է շարունակվի
16:11
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մենք իրար օգնում ենք, և այդպես կլինի միշտ. ինչպես ռուս և բելգիացի կինոլոգներն օգնության հասան հայ փրկարարներին
Հայաստանում սգո օր է. ՌԴ դեսպանատան բողոքի նոտան հենց այսօր տեղին չէ

Ռեգիոնալ նոր պատերազմի «հավանականության տեսությունը»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսից հետո հանրային տարբեր արձագանքների մի նկատելի մաս վերաբերում է պատերազմի վտանգին կամ սպառնալիքին, որի մասին խոսում էր նաև Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Ադրբեջանի վարքագիծը վկայում է նոր պատերազմի միջազգային լեգիտիմություն ստանալու նպատակի մասին: Պատերազմի ռիսկն իհարկե Ադրբեջանի վարքագծով չէ, թերևս, որ պետք է չափվի: Իհարկե այն նույնպես չափիչ է, սակայն, ինչպես բազմիցս ասել եմ նաև 44-օրյա պատերազմից առաջ, Ադրբեջանը պատերազմի գործիք երկրների շարքում է, այլ ոչ թե պատերազմի որոշում կայացնողների: Այդ առումով, խնդրի բուն խորքն այն է, որ Ադրբեջանի վարքագիծը կարող է թելադրվել պատերազմի որևէ որոշման կամ ծրագրման շրջանակում: Իսկ դա ստույգ դիտարկելն իհարկե բարդ է՝ Ալիևը «կառավարվում» է որևէ ծրագրի կամ որոշման շրջանակո՞ւմ, երբ խաղացնում է մարտաշունչ հռետորաբանություն, թե՞ պարզապես փորձում է բավարարել իր համար կարևոր քարոզչական պահանջներ և միաժամանակ նաև ձգտում է այդ կերպ հոգեբանական ճնշման տակ պահել Հայաստանն ու կորզել զիջումներ:

Չափազանց բարդ, գործնականում անհնարին է ստանալ այդ հարցի պատասխանը, և ընդհանրապես՝ գրեթե ժամ առ ժամ փոխվող աշխարհում ստանալ պատասխան հարցին, թե արդյո՞ք կլինի նոր պատերազմ Կովկասում, երբ կլինի, ինչպես, ինչի համար, և այլն: Անհնարին է, որովհետև Կովկասում պատերազմի հարցը կախված է խոշոր խաղացող-կենտրոններից, որոնցում եղած օրակարգերի կամ ծրագրերի ինֆորմացիոն հասանելիություն չկա թե Հայաստանի, թե Վրաստանի, թե Ադրբեջանի համար: Ըստ այդմ, ներկայիս աշխարհաքաղաքական և ռազմա-քաղաքական իրողությունները Հայաստանին ստիպում են առաջնորդվել հավանական պատերազմի կանխավարկածով, անգամ եթե Ադրբեջանը առավոտից երեկո խոսի միայն խաղաղությունից: Կխոսի՞, կաշխատի՞ այդ ուղղությամբ, շատ լավ՝ Հայաստանն ի վերջո պարբերաբար հաստատում է խաղաղության օրակարգին իր հավատարմությունն ու այդ օրակարգը առաջ մղելու պատրաստակամությունը, հետևաբար կարող է լինել Բաքվի հետ արդյունավետ աշխատանք: Բայց, անգամ այդ պարագայում Հայաստանը երբեք չպետք է հրաժարվի պատերազմի կանխավարկածով առաջնորդվելու տրամաբանությունից: Դա չի նշանակում առավոտից երեկո խոսել այդ մասին:

Պարզապես, պետք է գործել այդ տրամաբանությամբ և սկսած ներքին տնտեսական կառավարումից, մինչև արտաքին քաղաքական, դիվանագիտական դաշտեր, Հայաստանի խնդիրը պետք է լինի մի կողմից պատերազմի առավելագույնս պատրաստ լինելը, մյուս կողմից սակայն այդ պատերազմի որևէ սպառնալիք կամ ռիսկ ժամանակի ու տարածության մեջ առավելագույնս հեռացնելը: Որովհետև անկասկած է, որքան էլ Հայաստանը պատրաստ լինի պատերազմի, առավելագույնն անի դրա համար, միևնույն է՝ աշխարհաքաղաքական իրողությունները, ինչպես նաև Հայաստանի ներկայիս օբյեկտիվ հնարավորությունները այնպիսի հարաբերակցության մեջ են, որ որևէ պատերազմ կարող է ունենալ Հայաստանի համար ավելի շուտ նոր կորստի, քան որևէ կորցրած վերադարձնելու հեռանկար: Մինչդեռ, Հայաստանն ունի ոտքի կանգնելու, ամրանալու կարիք, ինչի համար պետք է հնարավորինս կայուն Հայաստան և ռեգիոն, և դա պետք է հնարավորինս երկար ժամանակով: Նկատելի է, որ Երևանը գործադրում է այդ ուղղությամբ բավականին աշխույժ ջանք, ձգտելով Ռուսաստանի հետ հարաբերության ու աշխատանքի կողքին բավականին ինտենսիվացնել հարաբերությունն ու աշխատանքը թե արևմտյան, թե այլ ուղղություններով, ընդհուպ Թուրքիա, որի հատուկ բանագնացի հետ Հայաստանի հատուկ բանագնացի հերթական հանդիպումը տեղի կունենա հուլիսի 1–ին Վիեննայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում