Tuesday, 09 08 2022
23:00
Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2343 նոր դեպք, մահացել է 49 քաղաքացի
Հանցավոր անգործություն է. ինչ է կատարվում զորամասերում
22:45
Սթիվեն Սիգալը ժամանել է Դոնբաս
Ռուսաստանը քանդում է մեր պետությունը. Պուտինը խոստումներ է տվել Ալիևին ու Էրդողանին
22:30
6000 տարի անց արթնացել է Ֆագրադալսֆյալ հրաբուխը
Մեր 5-րդ շարասյունը վարձու ինքնասպաններ են
«Դալմա Գարդեն Մոլ»-ի ետնամասում այրվում է մոտ 10 խմ աղբ և կենցաղային թափոն
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
21:45
Գերմանիայից Եվրախորհրդարանի պատգամավորը Բորելին մատնացույց է արել Ադրբեջանի ապակառուցողական վարքագիծը
ՀՀ ԱԻ փոխնախարարը և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները
Օգոստոս 9 ին Հայաստանում ծնունդների թիվը 160
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում օգոստոսի 9/10-ին
21:00
Ճապոնիան` պատերազմական նոր վտանգի պայմաններում
«Ռուսական բանակի մուտքը Վրաստան ճիշտ որոշում էր». Մեդվեդև
ՌԴ քաղաքացիներին օգնության են հասել ջրափրկարարները
ԼՂ-ում խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
20:20
Իլհամ Ալիևը հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության նախագահի հետ
20:10
Կանադացի սենատորը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայում սպանվել ու վիրավորվել է մինչև 80 հազար ռուս զինվորական
Ղազախստանում բացահայտել են Տոկաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողին
19:30
Գերմանիայի տնտեսությունը ուկրաինական պատերազմի պատճառով կկորցնի 265 միլիարդ դոլար
Հրդեհ արտադրամասում․ հայտարարվել է «1-ԲԻՍ» կանչ
Իսրայելն առաջին անգամ թույլ է տվել պաղեստինցիներին իր տարածքից արտերկիր մեկնել
Ամերիկա-ռուսական պայքար, թե «ընդհանուր» գործողություն հայ-իրանական սահմանի՞ն
18:55
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 585,4 միլիոնը
Այսօր Հայաստանը միայնակ չէ․ պետք է կասեցնել օգոստոսի 25-ի տեղահանումը
18:40
Հարավային Եվրոպայի և միջերկրածովյան երկրները գաղտնի ռուսական նավթ են գնում
ՊՎԾ-ի՝ 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացրած վերլուծական աշխատանքների արդյունքում կազմվել է 182 տեղեկանք
Lուրերի երեկոյան թողարկում

Պետք է հասկանալ՝ ինչու ԲԴԽ-ն չկայացավ․ դատաիրավական համակարգում ոչ ստանդարտ բարեփոխումներ են պետք

Ինչպես արդեն հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել ԲԴԽ անդամի պաշտոնից: ԲԴԽ-ից հայտնեցին, որ նա հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով:

Շատերը նշում են, որ հրաժարականի պատճառը կարող էր լինել ոչ թե նրա առողջությունը, այլ Ռուբեն Վարդազարյանի հրապարակած գաղտնի ձայնագրությունը:

Այս առնչությամբ «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե չեմ սխալվում հայտնի ձայնագրության հրապարակման կապակցությամբ գլխավոր դատախազությունը ինչ-որ նյութեր է ուղարկել ՔԿ՝ նյութեր նախապատրաստելու և քրեական օրենսգրքով նախատեսված կարգով համապատասխան ընթացք տալու համար: Սպասենք, տեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն, նոր դրա վերաբերյալ կարող ենք հստակ արձանագրում անել:

Եթե անկեղծ ասեմ, ապա սպասվում էր այսպիսի վերջաբան, բայց ես կարծում եմ՝ լոկ հրաժարականները զուտ ձևական առումով են որոշակի հանգուցալուծում արձանագրում: Շատ կարևոր է ուսումնասիրել ու պարզել, թե որոնք են ԲԴԽ-ի առջև ծառացած խնդիրները, ինչ պետք է արվի այդ խնդիրները լուծելու համար»:

Նորայր Նորիկյանի խոսքով, բազմաթիվ խնդիրներ կան դատաիրավական համակարգի հետ առնչվող, և նկատի ունենալով, որ ԲԴԽ-ն սահմանադրորեն կոչված է ապահովելու դատարանների բնականոն գործունեությունը, դատավորների անկախության երաշխավորի գործառույթ է իրականացնում, առավել քան պետք է լինի շատ լուրջ ու հեղինակավոր կառույց:

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ ԲԴԽ-ն չկայացած կառույց է այդ առումով, չի վայելում համապատասխան հեղինակություն հանրության շրջանում, իր հիմնադրման օրվանից սկսած այդ կառույցի նախագահների շուրջ ինտրիգներ են հասունանում, զարգանում և ենթարկվում կուլմինացիայի: Հիմա կտեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կլինեն»,-ասաց Նորիկյանը:

Դիտարկմանը, թե շատերը նշում են, որ գոնե մեկ անգամ պետք է պատասխանատվության ինստիտուտն աշխատի, այլ ոչ թե «Տարոն ջան, սիրուն չի» սցենարով հարցերը լուծվեն, Նորիկյանն արձագանքեց. «Հրաժարական տալը դեռ չի նշանակում պատասխանատվության ենթարկել: Պատասխանատվության ենթարկելու մասին մենք կարող ենք խոսել միայն այն դեպքում, երբ կոնկրետ այս կամ այն արարքին կտրվի քրեաիրավական գնահատական, և անձը համապատասխան հիմքերի առկայության դեպքում կենթարկվի պատասխանատվության: Միայն այդ դեպքում է հնարավոր խոսել իրական պատասխանատվության մասին:

Բայց ես կարող եմ մի բան ասել, որ ԲԴԽ-ի նախագահների շուրջ ծավալված իրադարձություններով, թե Ջհանգիրյանի, թե Վարդազարյանի վարքագծով լրջագույն հարված է հասցվել ԲԴԽ-ի հեղինակությանը: Հիմա անհրաժեշտ է այդ հեղինակությունը վերականգնելուն ուղղված գործունեությունը ծավալել: Իրավասու մարմինները պարտավոր են հաշվետվություն ներկայացնել, թե ինչպես հայտնվեցինք այս իրավիճակում»:

Նորայր Նորիկյանը համոզմոնք հայտնեց, որ եթե մինչև հիմա ընթացող ձեռագրից տարբերվող ձեռագիր չորդեգրեն, ոչինչ չի փոխվելու. «Ես հավաստիացնում եմ, որ գալու է հաջորդ Գագիկ Հարությունյանը, հաջորդ Վարդազարյանը, հաջորդ Ջհանգիրյանը: Այսինքն եթե նույն որակի, նույն մտայնության ԲԴԽ ձևավորենք, մենք ոչ մի արդյունք չենք արձանագրելու: Ես հավաստիացնում եմ, որ շատ կարճ ժամանակ հետո մենք խոսելու ենք հերթական Ջհանգիրյանի մասին: Եթե մենք իսկապես ուզում ենք գնալ արմատական փոփոխության, իսկապես ուզում ենք որակապես նոր դատաիրավական համակարգ ձևավորել, մենք պետք է խաղի կանոնները փոխենք, պետք է կոնցեպտուալ առումով ոչ ստանդարտ լուծումներ առաջ քաշենք ու գնանք այդպիսի լուծումների: Պետք է հասկանալ՝ ինչու ԲԴԽ-ն չկայացավ, որոնք են եղել ԲԴԽ-ն ձևավորելու հիմքում դրված իրական դրդապատճառները, ինչու այս ժամանակահատվածում այդ մարմինն այդպես էլ չդարձավ հեղինակավոր, ինչու այն հեղինակություն չի վայելում ոչ միայն հասարակության շրջանում, այլև հենց բուն դատավորների շրջանում և ինչ անել այդ ճգնաժամը հաղթահարելու համար: Ոչ ստանդարտ լուծումներ են պետք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում