Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի և Թուրքիայի բանագնացների այսօրվա հանդիպման արդյունքները բավականին տպավորիչ են

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Հայաստանի և Թուրքիայի բանագնացների այսօրվա հանդիպման արդյունքները բավականին տպավորիչ են` նկատի ունենալով դիվանագիտական գործընթացների ավանդական դանդաղության ու հայ-թուրքական հարաբերությունների բարդության հանգամանքները։

Անկախ ցանկացած տեսակի արտաքին շահագրգռվածություններից ու կոնկրետ ազդեցության էմիսարների քարոզից` այս գործընթացը պետք է շարունակվի, և շատ կարևոր է, որ Հայաստանը իր ձեռքից եկող ամեն ինչ անի (զգուշությամբ, հանդարտությամբ ու հաշվարկով)` հանկարծ թույլ չտալու դրա տապալումը։ Հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորված վիճակը ձեռնտու է նաև Ադրբեջանին, որն այժմ փորձում է տապալել տարածաշրջանում խաղաղության հաստատման հնարավորությունը` արդեն իր համար ձեռնտու ստատուս-քվո ձեռք բերելու, հայ-ադրբեջանական հակամարտության անվան տակ տարածաշրջանում որոշում կայացնող գործոն դառնալու, Իրանի հետ մրցակցության հավակնություններով խիստ հեռանկարային նպատակների համար։ Դրանից Հայաստանը միանշանակ կորցնելու է` նաև նկատի ունենալով Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի հանդեպ։ Հետևաբար, Հայաստանի խնդիրը պետք է լինի առավելագույնս նվազեցնել կոնֆրոնտացիայի աստիճանն ու մակարդակը, գտնել modus vivendi` հաղթահարելով Ադրբեջանի` դրան հակասող ցանկությունները։ Այդ հաղթահարման ուղիներից մեկն էլ հենց Թուրքիայի հետ գործընթացը կենդանի պահելն է, հնարավորինս առաջ գնալն է։ Հայաստանը գոյաբանական ռեսուրս չունի Թուրքիայի հետ հակադրությունը շարունակելու, ավելին` առնվազն անդրկովկասյան արիալում այդ հակադրությունը հակառակ է ՀՀ պետական շահերին։

Հայաստանի անվտանգային ճարտարապետության ամենակարևոր հատկանիշը պիտի լինի «հակա»-ների բացառումը` հակաթուրք, հակառուս, հակաարևմտյան, հակակամբոջիական, հականորզելանդական և այլն։ Սա կարևորագույն դոկտրին է, առանց որի, մեր ռեսուրսների պարագայում, մենք` որպես պետություն ու ժողովուրդ, այս միջավայրում նորմալ կենսագործունեության հնարավորություն չենք ունենալու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում