Monday, 04 12 2023
Առանց Ռուսաստանի․ Նոր հնարավորություն Հայաստանի հավաքականի համար
Նոր պայմաններ Մխիթարյանի համար․ Մեծ ֆուտբոլիստի ուղին․․․
Ինչու չառաջադրվեց Արթուր Սողոմոնյանը․ Ով կհաղթի ՀՖՖ-ի նախագահի ընտրություններում
Սպերցյան, Տիկնիզյան․․․ Ամենաթանկ ֆուտբոլիստների թարմացված ցուցակը
Հայտնի է, թե որ դիրքում Հայաստանը կավարտի տարին ՖԻՖԱ-ի աղյուսակում
Մխիթարյանը ճիշտ էր․ Պատմությունը կրկնվեց․․․
Ռուսաստանի հաղթանակն առանց հայերի
Սպերցյանն ու Տիկնիզյանը կհեռանա՞ն․ Նոր զարգացումներ․․․
Միայն Թուրքիան․ Հայաստանի հավաքականի դիրքը տարածաշրջանում
Պետրակովը պետք է մնա․ Կարևոր փաստեր Հայաստանի հավաքականի մասին
Պայքարն ավարտված չէ․ Խորվաթներից կրած պարտության հետագիծը
Հայաստանի ազգային հավաքականը Զագրեբում զիջեց Խորվաթիային
Վերջին խաղի արժեքը․ Ինչու է զգուշանում Խորվաթիայի մարզիչը․․․
Պետրակովի կապիտալը․ Ինչու չհաղթեցինք Ուելսին․․․․
Գերազանց խաղ ցավալի ոչ-ոքի. Հայաստան-Ուելս` 1:1
Հաղթել կեղտոտված մարզաշապիկով․ Ինչ է ասել Պետրակովը ֆուտբոլիստներին
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ուելսի դեմ խաղում․ 1in.am
Պատմական կիսաեզրափակիչ Երևանում․ Հայաստանի բացառիկ հնարավորությունը
Լուրջ կորուստ Ուելսի հավաքականում․ Ուշագրավ փաստեր մեր մրցակցի մասին
Ֆուտբոլի տոմսերը «սպառված» են. Ինչպես ձեռք բերել և որքան արժեն դրանք
Հայաստանի հավաքականի առաջին մարզումը Ուելսի դեմ խաղից առաջ
Սկսում ենք․ Որ դեպքում Հայաստանի հավաքականը կնվաճի Եվրո-2024-ի ուղեգիր
Սպերցյանը «Յուվենտուսում»․ Նոր զարգացումներ հայ ֆուտբոլիստի շուրջ
Փոփոխություններ Հայաստանի հավաքականում․ Պետրակովը խմբագրել է կազմը
Հազարավոր բրիտանացիներ կժամանեն․ Մահվան խաղը Երևանում
ՀՖՖ նախագահի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին
Բաքվի փոխարեն՝ Բուդվա․ Էրիկ Իսրայելյանի վերադարձը․․․
ՈւԵՖԱ-ի վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ․ Որակազրկելու անատոմիան
Տոտալ բոյկոտ. Որ երկրները օգնության ձեռք մեկնեցին Ռուսաստանի հավաքականին
ՀՖՖ-ի հարվածն ու «ֆինտը»․ Ինչպես են սպառվում Հայաստան-Ուլես խաղի տոմսերը

Մանրամասներ Մխիթարյանի «Ինտերի» հետ կնքած պայմանագրի վերաբերյալ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախին ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր պաշտոնապես ներկայացվեց է որպես «Ինտերի» ֆուտբոլիստ։ «Սիրելի «ջալոռոսիներ», «Ռոման» իսկապես յուրահատուկ ակումբ է։Այն պահից ի վեր, երբ ես մասնակցեցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին, ձեր աջակցությունն ակնառու է եղել, ինչի համար ես միշտ երախտապարտ կլինեմ։Երբ ես առաջին անգամ հագա այս մարզաշապիկը, իմ հիմնական նպատակն էր փառքի հասցնել ակումբին և նրա ֆանտաստիկ երկրպագուներին և հպարտ եմ, որ մենք դրան հասանք Տիրանայում։ Դա լավագույն ավարտն էր, որը ես կարող էի պատկերացնել այստեղ անցկացրած երեք տարիների համար։ Այժմ հրաժեշտ տալու ժամանակն է, և ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի բոլոր անդամներին` այն առանձնահատուկ ընկերության համար, որը մենք կառուցել ենք միասին։Մեծ շնորհակալություն նաև մեր մարզչական շտաբին ու հատկապես պարոն Մոորինիոյին` իմ հանդեպ վստահության ու հոգատարության համար։ Ես «Ռոմայի» համար արել եմ ամեն ինչ թե՛ խաղադաշտում և թե՛ դրա սահմաններից դուրս։ Ինձ համար մեծ պատիվ էր այստեղ խաղալը, և ես երբեք չեմ մոռանա այն հիասքանչ պահերը, որոնք մենք միասին ենք վերապրել։ Այս ակումբն ու «Հավերժական» քաղաքը միշտ կմնան իմ սրտում»,- սոցցանցերի իր էջում գրել է Մխիթարյանը։ Հիշեցնենք, որ հայ կիսապաշտպանը «Ինտերի» շարքերը համալրել է ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով։ Նրա պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվել է հունիսի 30-ին։ Եվ այսպես, ըստ աղբյուրի «Ինտերը» Հենրիխ Մխիթարյանի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր, ըստ որի նա տարեկան ստանալու է 3․3 մլն եվրո աշխատավարձ։ Ակումբը նախատեսել է նաև որոշ հավելավճարներ։ Ավելի ստույգ աշխատավարձին գումարելով նաև պարգևավճարները հայ ֆուտբոլիստը տարեկան մոտ 4․5 միլիոն եվրո կվաստակի։

Ինչևէ, Իտալական մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Հենրիխ Մխիթարյանը հունիսի 22-ին բուժզննում անցնելուց հետո պետք է պայմանագիր կկնքեր «Ինտերի» հետ։ Համացանցում հայտնվել էր նաև տեսանյութ, որով պարզ էր դարձել, որ դեռևս «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը գտնվում է Միլան քաղաքում։ «La Gazzetta dello Sport պարբերականի համաձայն «Ռոմայից» հեռացած Մխիթարյանն հաջողությամբ բուժզննում էր անցել «Ինտերում», սակայն գործարքը պաշտոնապես տեղի չէր ունեցել։ Ավելի ստույգ տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն չէր արվել։ Գործարքի չկայանալը ուներ կարոևր մի պատճառ։ «Ինտերը» Մխիթարյանի հետ բանակցությունների մասին պաշտոնապես տեղյակ չէր պահել «Ռոմային», որը ցանկանում էր երկարաձգել պայմանագիրը 33-ամյա ֆուտբոլիստի հետ։ Մայիսի կեսերին «Ռոմայի» ղեկավարությունը դադարեցրել էր բանակցությունները Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ։ Հռոմի թիմը հրաժարվել էր կատարել Մխիթարյանի պահանջները։ Իտալական մամուլը գրում էր, որ բանակցությունների ընդհատվելուց հետո Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված էին միանգամից 4 ակումբներ։ Մասնավորապես, բացի «Ինտերից» հայ ֆուտբոլիստի տրանսֆերը ցանկանում էին ձեռք բերել «Նապոլին», ինչպես նաև Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող «Աստոն Վիլլան» և Լոնդոնի «Տոտենհեմը»։ La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով «Ռոման» այս տարվա ապրիլին առաջարկ էր ներկայացրել հայ կիսապաշտպանին՝ պայմանագիրը ընդամենը մեկ մրցաշրջանով երկարաձգելու: Արդեն իսկ ավարտված պայմանագրով Մխիթարյանի տարեկան աշխատավարձը 3․5 միլիոն եվրո էր։

Ապրիլին «Ռոման» առաջարկել էր Մխիթարյանին տարեկան ընդամենը 2 միլիոն եվրո։ Նման իրավիճակում «Ինտերի» առաջարկն անհամեմատ ավելի շահավետ էր, որից հրաժարվելը տրամաբանական չէր լինի։ Ավելին, Միլանի թիմը կարգով բարձր է «Ռոմայից» և գալիք մրցաշրջանում ելույթ է ունենալու Չեմպիոնների լիգայում։ Տևական դադարից հետո Մխիթարյանը ելույթ կունենա ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում։ Իտալիայի ավարտված առաջնությունում «Ռոման» բավարարավել էր միայն 6-րդ հորիզոնականով և 2022/2023 թթ․ մրցաշրջանում կխաղա Եվրոպա լիգայում։

Դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին իտալական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Միլանը» և «Ինտերը» կպայքարեն Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում