Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Որևէ առողջ կենդանի չի քնեցվում, դա արգելված է օրենքով

Համացանցով աղմուկ էր բարձրացել, որ Երևանի քաղաքապետարանի Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնը թափառող կենդանիներին ենթարկում է մասսայական քնեցման։ Որոշ բնակիչներ նշում էին, թե իրենց բակի շներին Կենտրոնը տանում է առանց իրենց զգուշացնելու, և առողջ շներին ենթարկում են էֆթանազիայի։

Թեմային անդրադարձել էր Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հարություն Առաքելյանը՝ նշելով, որ բարձրացված աղմուկը մտացածին է և չի համապատասխանում իրականությանը:

Civic.am-ի հետ զրույցում Հարություն Առաքելյանն ասաց, որ որևէ առողջ շուն չի քնեցվում։ Կազմակերպությունը բուժզննության է ենթարկում շներին, տարբեր հիվանդությունների դեմ թեստավորում է արվում և միայն լեշմանիայով տառապող շներն են քնեցվում։ «Կազմակերպությունն ունի լաբորատորիա, և ցանկացած շուն, որ բերվում է կլինիկա, միանգամից թեստավորվում է լեշմանիոզ կոչվող հիվանդության դեմ, և դրական պատասխանի դեպքում արվում է կրկնակի թեստավորում, ապա, եթե կրկին հաստատվում է, որ կենդանին տառապում է նշված հիվանդությամբ, միայն այդ դեպքում է վերջինս էֆթանազիայի ենթարկվում։ Որևէ մեկը այդ դեպքում իրավունք չունի կենդանուն էֆթանազիայի չենթարկելու»,- ասաց տնօրենի պաշտոնակատարը։

Լեշմանիոզ բուժելը, ինչպես նշեց Հարություն Առաքելյանը Հայաստանում արգելվում է, լեշմանիոզով տառապող կենդանուն տեղից տեղ տեղափոխելն արգելվում է, որովհետև հիվանդությունը վտանգավոր է և վարակիչ։ «Հիվանդությունը մոծակների միջոցով փոխանցվում է և՛ կենդանիներին, և՛ մարդկանց, որը վտանգավոր է նաև մարդկանց համար։ Տարբեր կարծիքներով՝ հիվանդությունը մինչև 6-7 տարեկան երեխաների դեպքում կա՛մ շատ բարդ է, կա՛մ նույնիսկ անբուժելի»,- նշեց Առաքելյանը և հավելեց, որ լեշմանիոզով վարակված և՛ շները, և՛ մարդիկ առաջին հայացքից կարող են առողջ թվալ, եթե հիվանդությունը վաղ փուլում է գտնվում։ Սա է պատճառը, որ մարդկանց կարող է թվալ, թե կենդանին առողջ էր, բայց քնեցվել է, սակայն կրկնակի և բարձրորակ թեստերի միջոցով հիվանդությունը հաստատելու դեպքում է միայն կենդանին քնեցվում։

Հարություն Առաքելյանը նշեց, որ այս հիվանդության ավելի մեծ օջախներ են հայտնաբերվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Մալաթիա-Սեբաստիա համայնքներում։

Այս տարվա մարտ ամսվա ընթացքում Կենտրոն է տեղափոխվել 284 թափառող կենդանի, որոնցից 10-ի մոտ հայտնաբերվել է լեշմանիոզ տեսակի հիվանդություն, և այդ 10 կենդանիները ենթարկվել են էֆթանազիայի։ Ապրիլին 350 կենդանուց՝ 48-ի, իսկ մայիսին 521-ից 44-ի մոտ է հայտնաբերվել հիվանդությունը։ Հիվանդ բոլոր կենդանիները քնեցվել են, իսկ մյուսները ստերջացվել և վերադարձվել են այնտեղ, որտեղից բերվել են։ Նրանց մի մասն էլ, որոնց դեպքում բնակիչները պնդել են, որ ագրեսիվ են, վտանգավոր, պահվել են Կենտրոնի կացարանում, որտեղից մի մասի համար խնամակալներ են գտել, իսկ մի մասը տեղափոխվել են սահման՝ պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակներում։

Հարություն Առաքելյանը բացառեց առողջ շներին քնեցնելու հնարավորությունը՝ նշելով, որ նաև օրենքն է արգելում դա անել, իսկ թափառող կենդանիներին Կենտրոն տեղափոխելու դեպքում Կենտրոնը որևէ պարտավորություն չունի բնակիչներին զգուշացնելու, որովհետև փաստացի այդ կենդանիները անտեր են և ըստ էության պատկանում են համայնքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում