Thursday, 18 04 2024
36 կգ ոսկյա ձուլակտորների հափշտակման գործով 12 անձ է անցնում
Ու՞մ դիմաց է Ռուսաստանը մերկացնում Կովկասյան ճակատը
11:45
Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով
Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը կվերադարձվի պետությանը
11:15
ԱՄՆ-ն Իսրայելին 26, Ուկրաինային՝ 61 մլրդ դոլար կտրամադրի
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
10:45
«Ռուսաստանը վստահության արժանի դաշնակից կամ գործընկեր չէ». Պատել
Դատարանը տնային կալանք է կիրառել Սամվել Վարդանյանի նկատմամբ
10:15
Նավթի գները նվազել են. 17-04-24
Լուրերի աոավոտյան թողարկում 10։00
Արշակունյաց պողոտայում «GAZelle» բեռնատար է այրվել
Արևմուտքը սատարում է «Խաղաղության խաչմերուկին». սա շատ ավելի կարևոր է, քան խոստացված փողի չափը
Տեղումներ չեն սպասվում
Վրաստանում հանրությունը մոբիլիզացվում է. նոր թեժացումներ են սպասվում
Սանահինցիները «կանկախանան». «Հրապարակ»
Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին. «Հրապարակ»
Հայ-սաուդյան մերձեցման համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել
Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը. «Հրապարակ»
ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Օսկանյանին սպասելիս. «Հրապարակ»
Հերթն Անահիտ Ավանեսյանինն է. «Ժողովուրդ»
Էրդողանը շտապեցնում է Պուտինին
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ

Հանդիպում Մայր Աթոռում․ Ինչ նոր փուլի են պատրաստվում Բաքուն և Թել Ավիվը

Մայ Աթոռը տեղեկություն է տարածել այն մասին, որ հունիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոել Լիոնին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ): Իսրայելի նորանշանակ դեսպանն Ամենայն հայոց կաթողիկոսի հետ քննարկել է երկկոմ հարաբերությանն առնչվող հարցեր, խոսվել է երկու ժողովուրդների պատմական ընթացքի, դրանում արձանագրված ողբերգությունների, բարեկամական հարաբերությունների, կապերի խորացման մասին: Կա նաև բավականին ուշագրավ ձևակերպում. «զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և դրանց յուրացման քաղաքականության առնչությամբ»:

Իսրայելը անթաքույց դեր է ունեցել Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի ընթացքում, նաև դրա հասունացման ռազմա-քաղաքական ճանապարհին: Միաժամանակ, Իսրայելը հավակնում է դերակատարության նաև հետպատերազմյան շրջափուլում, այդ թվում նաև Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում: Մասնավորապես, ամիսներ առաջ Բաքուն և Թել Ավիվը համաձայնագրեր կնքեցին այդ տարածքներում ագրոհամալիրներ կառուցելու վերաբերյալ: Իսրայելա-ադրբեջանական գործակցությունն իհարկե չի սահմանափակվում դրանով:

Ավելին, նախօրեին հայտնի դարձավ նոր համաձայնության մասին, որ կնքվել է Ադրբեջանի կառավարության և Իսրայելի տեխնոլոգիական հայտնի ընկերություններից մեկի միջև՝ Ադրբեջանում կիբերանվտանգության կենտրոնի ստեղծման և մասնագետների պատրաստման առնչությամբ: Թե որտեղ է ստեղծվելու կենտրոնը, որտեղ է տեղակայվելու, մանրամասներ դեռ հայտնի չեն, սակայն դրա բնույթի պարագայում կոնկրետ տեղը խոշոր հաշվով էական չէ, այլ հատկանշական է տեսակն ինքնին, հաշվի առնելով այն, որ ժամանակակից աշխարհը հիբրիդային պատերազմների աշխարհ է, որտեղ առանցքային դաշտերից և «զինատեսակներից» կամ «զորատեսակներից» մեկը կիբերտեխնոլոգիաներն ու կիբերբանակներն են: Եվ այդ իմաստով, իսրայելա-ադրբեջանական նոր համաձայնությունը անշուշտ պետք է լինի Հայաստանի ուշադրության առարկան, որքան էլ հասկանալի է, որ Թել Ավիվի ուշադրության բուն առարկան Իրանն է: Եվ այս համատեքստում, Մայր Աթոռում Իսրայելի դեսպանի հետ հանդիպման հանգամանքը ադրբեջանա-իսրայելական նոր կիբերհամաձայնության ֆոնին ստանում է առանձնահատուկ նշանակություն: Անկասկած է, որ հայ-իսրայելական հարաբերությունը ունի զարգացման անհրաժեշտություն, որքան էլ իհարկե ակնառու են դրա հանդեպ զգայուն հարցերը, օրինակ կապված հարևան Իրանի հետ: Այդուհանդերձ, Իրանի պարագայում թերևս անտեղի է հայ-իսրայելական հարաբերության հանդեպ խանդի որևէ դրսևորում, հատկապես, երբ այդպիսի որևէ դրսևորում չկա Թեհրանի համար բազմակի վտանգավոր գործոններ պարունակող ադրբեջանա-իսրայելական հարաբերության նկատմամբ: Երևանը չի գործել և չի գործի Թեհրանի դեմ, սակայն կարևոր է Իսրայելի հետ Հայաստանի աշխատանքը՝ ադրբեջանա-իսրայելական գործակցության ռիսկերի կառավարման և զսպման, հնարավորության պարագայում չեզոքացման համար: Եվ այդ իմաստով շատ կարևոր է հասնել ի վերջո իրավիճակի, երբ Հայաստանում Իսրայելի դեսպանի նստավայրը կլինի Երևանում, ինչպես Երևանը կայացրեց Թել Ավիվում դեսպանատուն բացելու որոշում:

Միաժամանակ, իհարկե կարևոր է նաև հոգևոր ինստիտուցիոնալ խողովակկի արդյունավետ գործադրումը, ոչ միայն երկկողմ հարաբերության այդ դաշտում առկա հարցերը քննարկելու, լուծելու, ավելորդ բարդություններից և դրանցից բխող քաղաքական ավելորդ խնդիրներից խուսափելու, այլ մյուս, այդ թվում նաև անվտանգության հարթություններում հնարավոր հարցերի լուծման կամ ռիսկերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Իսկ այստեղ թերևս բավականին կարևոր է, թե որքանով է Մայր Աթոռը աշխատում գործադիր իշխանության, մասնավորապես դիվանագիտական կորպուսի հետ գործակցված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում