Wednesday, 24 04 2024
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

«Դավիթ Տոնոյանը լուրջ հարց է բարձրացնում պաշտպանության նախարարի դերի հետ կապված»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օրերս կալանավայրից հոդված է գրել ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։ Տոնոյանը մասնավորապես անդրադարձել է առաջարկվող փոփոխություններին՝ ԳՇ պետի, ինչպես նաև ԶՈւ ղեկավարի հետ կապված։

Նա նշում է, որ այս փոփոխություններով շարունակվում է պահպանվել ԶՈՒ ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում, երբ, օրինակ, ԱԺ կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված ԶՈՒ կիրառման վերաբերյալ՝ ԶՈԻ կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով:

Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական  հրամանատրման շղթայից, և դա այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի  համակարգման համար։

Իսկ ԳՇ պետի՝ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հանդիսանալու մասին կարգավորումը ուներ շատ պարզ հիմնական նպատակ՝ ԳՇ պետի հրամանների կատարումը կառավարչական իրավահարաբերությունների առումով ՊՆ կառուցվածքային ստորաբաժանումների համար պարտադիր դարձնելը: Օրինակ՝ նախարարության պաշտպանական քաղաքականության, իրավաբանական, նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի կամ ֆինանսական վարչության համար, որն առնվազն կգնահատվեր քաղաքացիական վերահսկողության իրականացման կոպիտ խախտում, որը արդարացիորեն նկատվել է Արդարադատության նախարարության կողմից և շտկվել է՝ բացառություններ սահմանելով մի շարք օրենքներում, ինչով որ վերոհիշյալ փոփոխությունը դարձել է զուտ ԳՇ պետին՝ որպես անմիջական հրամանատար, նոր «տիտղոսի» շնորհում, որը ոչ մի կերպ չի բարձրացնում ԶՈՒ մարտունակությունը և մոլորության մեջ է գցելու և՛ զինծառայողներին, և՛ քաղաքացիական ծառայողներին, և՛ հանրությանը։ Փաստորեն ունենալու ենք  պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ առանց ՊՆ ստորաբաժանումների վրա կառավարման լիազորությունների:

Հելսինկյան քաղացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Տոնոյանի դիտարկումներին նշեց, որ առաջին հերթին արձանագրենք, որ Տոնոյանը, լինելով քրեական գործով կալանքի տակ, այնուամենայնիվ, ժամանակ է հատկացնում պաշտպանության բնագավառի վերաբերյալ խնդիրներին անդրադառնալու և նաև իր մոտեցումները ներկայացնելու, ինչը կարևոր փաստ է։

«Ցավոք սրտի, պաշտպանության նախկին նախարարներից և որևէ մեկի կողմից նման մոտեցում չենք տեսել, ավելի շատ քաղաքական կոնյուկտուրայի շրջանակներում են հարցին մոտենում և ոչ թե բովանդակային»,-ասաց Սաքունցը։

Նրա խոսքով՝ Տոնոյանը լուրջ հարց է բարձրացնում պաշտպանության նախարարի դերի հետ կապված, թե ընդհանրապես որն է պաշտպանության նախարարի դերը պաշտպանական համակարգում խաղաղ պայմաններում և պատերազմի ժամանակ․ և չկա հստակեցում, որովհետև նման ձևակերպումներն ավելի են խճճում։

Հաջորդ հարցը ԳՇ պետի՝ որպես պաշտպանության նախարար առաջին տեղակալի առաջարկին է վերաբերում։ Սաքունցի խոսքով՝ սա խնդիր է․ «Սա խնդիր է, և ԶՈՒ բնագավառում մենք դրա վերաբերյալ առաջարկներ ենք ներկայացրել օրերս հանրային տարբեր հարթակներում՝ զինվորական ծառայության կազմակերպման, և գտնում ենք, որ ԶՈԻ անմիջական ղեկավարման համար պետք է պաշտասխանատու լինի Գլխավոր շտաբը, իսկ պաշտպանության բնագավառում քաղաքականության, այդ թվում՝ ԶՈՒ գործունեության վերաբերող օրենսադրական, քաղաքական հարցերում պետք է որոշիչ դեր ունենա պաշտպանության նախարարը։ Այսինքն՝  զինվորական ծառայության, ԶՈՒ վիճակի համար պատասխանատու է ԳՇ-ն անմիջականորեն, իսկ քաղաքական որոշումների համար պետք է պատասխանատու լինի պաշտպանության նախարարը, որը մասնակցում է անմիջականորեն քաղաքական որոշումների կայացմանը։

Ավելին, ըստ իրավապաշտպանի, եթե պառլամենտական կառավարման համակարգ է, որտեղ գործադիրի ղեկավարը վարչապետն է, նա է պատասխանատու լինում, եթե նախագահական կառավարման համակարգ է, նա պետք է ունենա ուղղակի մասնակցություն՝ որպես ԶՈԻ գլխավոր հրամանատար։

«Այս հարցում վերջնական որոշում չունենք, հիմա Սահմանադրական բարեփոխումների գործընթացի մեջ ենք, և թե ինչ փոփոխություն կլինի, չենք կարող ասել։ Այս առումով, «Պաշտպանության մասին օրենքը մինչև սահմանադրական այդ հարցերը չլուծի, սահմանափակված կլինի։ Կան մոտեցումներ, սկզբունքներ, որոնք պետք է պահպանվեն օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ առաջարկություններ մշակելիս»,-ասաց նա։

Այս փոփոխությունները պետք է լրջորեն քննարկվեն սահմանադրական փոփոխությունների համատեքստում, և նաև պատերազմի հետ կապված փորձը հաշվի առնելով և նաև քաղաքական իրադարձություններով պայմանավորված, բայց դրանք չպետք է լինեն հատվածական»,-ասաց Սաքունցը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում