Wednesday, 17 08 2022
20:40
Ինչո՞ւ Զելենսկին չի զգուշացրել ուկրաինացիներին պատերազմի սկսվելու մասին
20:30
ԱՀԿ-ն հայտնել է, որ կապիկի ծաղիկի դեմ պատվաստանյութերը 100%-ով արդյունավետ չեն
20:20
Սերբիայի նախագահը հերքել է Կոսովոյում սպասվող ռազմական գործողության մասին տեղեկությունը
20:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եռակողմ հանդիպում կունենա Զելենսկիի և Էրդողանի հետ
19:58
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ստամբուլում կանցկացվի հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնի պայթյունի զոհերի հիշատակին
Ջրափրկարարները Սևանի ափ են դուրս բերել ՌԴ երկու քաղաքացու
19:30
COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 592 միլիոնը
19:20
Մեծ Բրիտանիայում գնաճը հուլիսին արագացել Է մինչեւ 10,1 տոկոս
19:10
Թուրքիան և ԱՄՆ-ը սկսել են F-16-ի հետ կապված հերթական բանակցությունները
ՌԴ դեսպանատան կողմից անհասկանալի վարք է մեր ողբերգության ֆոնին
Իրան-Արևմուտք. Վաշինգտոնի որոշումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնը հայտարարություն է տարածել
Խորապես ցավակցում եմ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության զոհերի ընտանիքներին. Երևանի քաղաքապետ
Տեղի ունեցած ողբերգությունը առիթ էր՝ մտածելու մեր կենցաղում հրավառություն օգտագործելու նպատակահարմարության մասին. Ավինյան
18:50
Մոլդովայում «Գազպրոմ»-ին խնդրել են հետաձգել վճարումները
18:40
Իրանը «Բանակ-2022» համաժողովում ՀՕՊ համակարգեր Է ներկայացրել
18:30
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Օգոստոս 17, 2022
18:30
Իսպանիայում առաջին կիսամյակում ծնելիությունը նվազել Է մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ
18:20
Իրանն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման պատրաստակամություն է հայտնել
18:10
Երկրորդ եռամսյակում եվրոգոտու ՀՆԱ-ի աճի գնահատումը վատթարացրել են մինչեւ 0,6 տոկոս
2022 թվականի հունվար – հուլիսին Թբիլիսիի օդանավակայանում ուղեւորահոսքը 121,56 տոկոսով աճել է
Սոչիում օդանավակայանների եւ ճանապարհների ծանրաբեռնվածության մեծացման են սպասում ամառվա վերջին
17:30
Չինաստանում տապը տեւողության ռեկորդ է սահմանել
17:20
Ուկրաինական հացահատիկով բեռնված ևս 4 նավ ուղևորվել է Ստամբուլ
Երևանում իջեցվել է ՄԹ դրոշը՝ ի հիշատակ «Սուրմալու»-ում պայթյունի զոհերի
17:10
Հետաքննությունների դաշնային բյուրոն հարցաքննել է Թրամփի նախկին աշխատակիցներին
17:00
Շառլ Միշելը ցավակցություն է հայտնել Երևանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Ադրբեջանի ՄԻՊ աշխատակիցները այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
Միքայել Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի հանվել. Նա ունի մեղադրյալի կարգավիճակ

Դրամի արժևորումով գնաճը զսպում են, բայց դա սխալ է. եթե լինեի ԿԲ-ի փոխարեն, դոլար կգնեի, կուրսը կփոխեի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Էկոնոմիկայի նախկին նախարար Արմեն Եղիազարյանը:

 Պարոն Եղիազարյան, հուլիսի 1-ից ուժի մեջ  մտավ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն ՀՀ տարածքում 300 հազար դրամը գերազանցող օրենքով սահմանված գործարքները պետք է իրականացվեն անկանխիկ եղանակով: Սա որոշակի խնդիրներ է առաջ բերել տնտեսվարողների ու առքուվաճառքով զբաղվողների շրջանում: Ձեր կարծիքով, որքանո՞վ էր ճիշտ այս փոփոխությունը և դուք ի՞նչ կարծիք ունեք այս փոփոխության վերաբերյալ:

Ես կարծում եմ, որ ուշ, թե շուտ պետք էր անցնել անկանխիկին: Սա հակաստվերային միջոցառում է: Կանխիկը մեծ մասամբ ստվերային էկոնոմիկա է, պարզ է, որ դուրները չի գա անկանխիկը:

Այսինքն սա անհրաժեշտությո՞ւն էր:

Կարող էին նաև չանել, բայց սկզբունքորեն սրա մեջ վատ բան չկա: Կան գործարքներ, որոնց մասին իրենք ինֆորմացիա ունեն և անհրաժեշտություն կա վերահսկելու:

Վերջին ամսիներին դրամը կտրուկ արժևորվել է և շարունակում է արժևորվել, դոլարն ու եվրոն էլ օրեցօր արժեզրկվում են: Շատ տնտեսվարողների նշում են, որ շատ մտահոգիչ է դոլարի նման անկումը, եթե իրենք դոլարով են գործարքներ անում: Դուք ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և սա դեռ ինչքան կպահպանվի:

Դե, դրա արդյունքում արտահանումը թանկանում է, ներմուծումն էժանանում է: Ես ենթադրում եմ, որ դոլարի մեծ հոսք կա դեպի Հայաստան, դոլարի քանակն ավելանում է, գինն ընկնում է: Պահանջարկի ու առաջարկի խնդիր է: Եթե ես լինեի, ԿԲ-ի կողմից դոլար կգնեի, կուրսը կփոխեի, բայց իրենք չեն անում: Չեն անում, որովհետև իրենց հիմնական նպատակը գնաճի զսպումն է, բայց գնաճը այսպես չի զսպվում: Ես կարծում եմ՝ Կենտրոնական բանկի մասին այդ օրենքը փոխել է պետք, մի քիչ հնացած բաներ կան:

Որքանո՞վ է ԿԲ-ին հաջողվում զսպել գնաճը: Որոշ տնտեսագետներ նշում են, որ այլ երկրների համեմատ մեզ մոտ գնաճը մի փոքր ավելի մեղմ է:

Ես կարծում եմ, որ կարելի էր գնաճը մի քիչ բաց թողնել, փոխարենը արտահանման հետ կապված խնդիրները ավելի թեթև կլինեին: Հիմա ԿԲ-ն պետք է ռուբլի գցեր շուկա և դոլար գներ, դրամ գցեր շուկա և դոլար գներ, բայց չի անում:

Դոլարի և եվրոյի արժեզրկման այս իրավիճակը որքա՞ն կպահպանվի:

Դոլարի արժեքը հեռանկարում աճելու է, որովհետև Ամերիկայի քաղաքականությունը հակագնաճային է և իրենք դոլարը հանում են շրջանառությունից:

Դրամի արժևորումը այս պահին գնաճը զսպող հանգամա՞նք է մեր երկրում:

 Իհարկե, հենց այդպես են գնաճը զսպում: Փողի քանակը պակասեցնում են, գնաճը չի լինում: Նորից եմ ասում, իմ կարծիքով դա սխալ է:

Շատ տնտեսագետներ նշում են, որ աշխարհում նոր ֆինանսատնտեսական ճգնաժամ է սպասվում: Որքանո՞վ է Հայաստանն այս ուղղությամբ քայլեր ձեռնարկում:

Իսկ ո՞վ ասաց, որ ճգնաժամ է սպասվում, ես նման տեղեկատվություն չունեմ: Մեր տնտեսության թվերը բավական լավ են, Ռուսաստանում է սպասվում, այստեղ չի սպասվում ճգնաժամ:

Կիսում եք գնահատականները, որ ռուսաստանի տնտեսություն դեֆոլտի եզրին է կանգնած:

Ոչ, դեֆոլտի խնդիր չկա, դեֆոլտը տեխնիկայի հարց է: Ռուսաստանը փող շտ ունի, պարզապես դոլար չունի: Ուղղակի ռուբլով չեն ընդունում, տեխնիկական դեֆոլտ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում