
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես «Ինտերի» ֆուտբոլիստ է: Այս մասին հայտնում է Իտռալիայի Ա սերիայի պաշտոնական կայքը։ Նույն աղբյուրի համաձայն միլանյան թիմի շարքերը համալրել է նաև «Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան։
Հիշեցնենք, որ երեկ ավարտվել է Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ, որից հետո հայ ֆուտբոլիստը ստացել է ազատ խաղացողի կարգավիճակ։