Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկու ուղերձը: Մոսկվա այցի նախօրեին նա եղել է Կիևում, որտեղ հանդիպել է Ուկրաինայի նախագահի հետ:
«Նախագահ Զելենսկու ուղերձը փոխանցեցի նախագահ Պուտինին և հայտնեցի երկու առաջնորդների միջև շփում ստեղծելու իմ պատրաստակամությունը»,-ասել է Վիդոդոն:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ դեռևս չգիտի, թե ինչի մասին է խոսքը: