Tuesday, 19 03 2024
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում հունիսի 30-ին տեղի է ունեցել Միացյալ Նահանգների անկախության 246-րդ տարեդարձին նվիրված տոնական երեկո՝ զուգորդված գեղեցիկ երաժշտությամբ, ամերիկյան հյուրասիրությամբ ու հրավառությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից, հյուրերին ուղղված իր խոսքում ԱՄՆ դեսպան Թրեյսին վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունն Հայաստանի ժողովրդավարական զարգացումներին։

«Մեր փոխգործակցության դաշտն ընդգրկում է ժողովրդավարական հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, ազատ և արդարացի լրագրությունը, տնտեսական աճը, էներգետիկ բազմազանեցումը, ներառական կրթությունը, առողջապահական ծառայությունների բարելավումը, ջրի հասանելիության մեծացումը, անվտանգային համագործակցությունը, մշակութային ժառանգության պահպանությունը, փոխանակման ծրագրերը և մարդասիրական նախաձեռնությունները։ Մենք գործակցել ենք հայ մարդկանց հետ՝ կառավարությունում և կառավարությունից դուրս, մեր դիրքորոշումները կիսող դիվանագետների և միջազգային կառույցների հետ և ԱՄՆ քաղաքացիների, մասնավորապես՝ հպարտ ամերիկահայերի հետ։ Այս համագործակցության ակունքներում ընդհանուր արժեքներ ունենալու գիտակցումն է։ Այս փոխգործակցության ուժն է, որ օգնել է մեզ ապահովել այն նշանակալի առաջընթացը, որի ականատեսն ենք եղել Հայաստանում վերջին 30 տարվա ընթացքում», – ասել է դեսպան Թրեյսին հյուրերին ուղղված իր խոսքում։

Միացյալ Նահանգների Անկախության օրը նշվում է ամեն տարի հուլիսի 4-ին` ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման օրը (1776թ.)։ Ամերիկացիների համար այս տոնը Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան օրն է:

Ըստ աղբյուրի՝ հանդիսավոր արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Միացյալ Նահանգների ազգային օրհներգերը՝ սիրված «Հովեր» պետական կամերային երգչախմբի 5 երգիչների կատարմամբ: Այս տարվա տոնակատարությունը նվիրված է հայ-ամերիկյան հարաբերությունների երեսնամյակին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում