Կանադայի կառավարությունը Հայաստանում դեսպանություն կբացի; Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Կանադայում բնակվող Կառավարման մասնագետ Էդգար Մանուկյանի հետ:
Մանուկյանի խոսքով` Կանադայի դեսպանատան բացումը Հայաստանում կարևոր իրադարձություն է. «ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացումը պատահական չէ, սա աշխարհաքաղաքական զարգացումների արդյունք է: Այլընտրանք չկար` Հայաստանում պետք է բացվեր Կանադայի դեսպանատունը:
Կանադան բազմաթիվ ոլորտներում ունի աշխարհի լավագույն փորձը: Կանադան առաջարկելու շատ բան ունի Հայաստանին. սա շատ կարևոր իրադարձություն է: Կանադան կարող է Հայաստանի հետ հանքարդյունաբերության դառը փորձը կիսել: Սա Հայաստանի հետ համագործակցության շատ հաջող սկիզբ է»: