Սպասվում է, որ Հունաստանը մոտ օրերս պաշտոնական հարցում կուղարկի ԱՄՆ-ին՝ Lockheed Martin-ի արտադրության 20 F-35 կործանիչներ գնելու համար։
ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը պաշտպանական ոլորտի վրա ծախսում է իր ՀՆԱ-ի ավելի քան 2%-ը։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին ԱՄՆ կատարած այցի ժամանակ անդրադարձել է F-35 ինքնաթիռների գնմանը։
Անցյալ տարի Աթենքը պատվիրել է ֆրանսիական Dassault կոնցեռնի արտադրության 24 Rafale ինքնաթիռ՝ 2,5 միլիարդ եվրոյով, և երեք ռազմածովային ֆրեգատ՝ 3 միլիարդ եվրոյով: