Sunday, 15 09 2024
Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում․ նախարարի գրառումը
Վլադիմիր Պուտինի թուրքական ընտրությունը ռազմա-քաղաքական գործիքակազմից վերածվում է հավելյալ խնդրի՞
Աշնակում էլեկտրական շչակ կգործարկվի
Անցկացվել են կրթամշակութային էքսպոներ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Ժողովրդավարության միջազգային օրվա առթիվ
Ավտովթար Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհին. կան տուժածներ և զոհ
Իսրայելական բանակը հայտնել է երկրի կենտրոնում ընկած հրթիռի մասին
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար
Այսօր նշվում է 5 տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Լարսը բաց է
Հրվ.Կորեան արտադրում է առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր. Հայաստանը դրա կարիքը շատ ունի
Ավտոճանապարհներն անցանելի են
Ռուսաստանը փորձում է միջանցքի հարցում փափուկ բարձ դնել Իրանի գլխի տակ, սակայն Թեհրանն անդրդվելի է
10:09
Avio-ն հայտարարել է նոր Vega Next հրթիռի արձակման ծրագրերի մասին
Սարոյանը շատ ուրախ կլիներ տեսնել, թե ինչպես է Հայաստանը պետականություն ստեղծել և պահպանել
09:45
Ջոն Բոն Ջովին փրկել է կամրջից նետվել փորձող կնոջը
Միլիարդատեր Ջարեդ Այզեկմանը դուրս է եկել բաց տիեզերք
09:15
2024-ը՝ մարդկության պատմության ամենատաք ամառը՞․ գլոբալ տաքացումներն անհանգստացնող են
Ի՞նչ է շրջանառվում ու հասունանում ռեգիոնում
Գարեգին Երկրորդն ու Լուիս Օկամպոն քննարկել են հայ գերիների վերադարձի թեման
Ասֆալտապատվում են Աշտարակ քաղաքի և համայնքի 27 բնակավայրերի փողոցները
23:30
«Կարող էինք զինել Ուկրաինային՝ պատերազմը կանխելու համար». Ստոլտենբերգ
Գազայում զոհերի թիվը գերազանցել է 41 000-ը
23:00
Երկրաշարժ՝ Կասպից ծովի ադրբեջանական հատվածում
Ադրբեջանցի զինծառայող է մահացել
ԲՏԱ նախարարը ծանոթացել է «Ինժեներական քաղաք»-ում ընթացող աշխատանքներին
Հարձակման ենթարկված բժիշկը վնասվածք է ստացել
Եմենի հութինե՞րն են «զարդարում» Պուտինին:
Դպրոցում երեխայի նկատմամբ ոտնձգություն է կատարվել

Բանակը մի ծայրահեղությունից չգցել մյուսը

Հայաստանի հանրությունը տարակուսած, ապշահար քննարկում է Հայաստանի կամ Արցախի ԱԱԾ բացահայտումները, կապված Ադրբեջանի հատուկ ծառայությունների հավաքագրած գործակալների հետ, որոնք եղել են հայկական զինուժի ծառայողններ, տարբեր կարգավիճակներով: Իրապես ապշելու է, հատկապես այն պատկերացումների և համոզվածության ֆոնին, որ հայ հանրությանը ներշնչվել է հայկական բանակի վերաբերյալ՝ տասնամյակներ իրականացված պաշտոնական քարոզչությամբ: Ամբողջ հարցն այն է սակայն, որ, ինչպես չէր կարող բացարձակ լինել այդ քարոզչությունը, այդպես էլ չի կարող բացարձակ լինել այսօր փաստացի «ստացվող» հակաքարոզչությունը: Այն, որ մի քանի տասնյակ զինծառայող, կամ մի քանի հարյուր զինծառայող հավաքագրվել և տեղեկություն է տրամադրել թշնամուն, հայկական այսպես ասած քաղաքական «էլիտայի»  տարիների ամոթն ու խայտառակությունն է, ոչ թե հայկական բանակի: Այդ «էլիտայի» երկու տասնամյակից ավելի կառավարումն է, որ կառուցվել է քարոզչական փուչիկի տրամաբանությամբ, դրա հետևում այն անձնական, խմբային, կլանային լիությունը թաքցնելու համար,  որ ապահովվել է Հայաստանի և Արցախի հանրային ու պետական ռեոուրսը մսխելու և յուրացնելու գնով՝ այդ ռեսուրսը Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացման կարողություններին ծառայեցնելու համար, ընդ որում ոչ միայն ռազմական, այլ կենսագործունեության մյուս բոլոր կարևոր ինստիտուտների կայացման ու զարգացման տեսանկյունից: Հայկական բանակը մի քանի տասնյակ գործակալները կամ դավաճանները չեն, ինչպես էլ անվանենք նրանց:

Հայկական բանակը մի քանի տասնյակ հազար երիտասարդներն ու սպաներն են, որոնք անձնազոհ նվիրվածությամբ տարիներ շարունակ պաշտպանել ու պաշտպանում են Հայաստանի ու Արցախի սահմանը, որքան կարողանում են, որքան ներում է ուժը, ռեսուրսները: Ոչինչ բացարձակ չէ, և ոչինչ չի կարող այդպես լինել հատկապես այնպիսի բարդ օրգանիզմի պայմաններում, ինչպիսին են զինված ուժերը: Սակայն, հենց այդ առումով շատ կարևոր է, որպեսզի ԱԱԾ բացահայտումները հանրային ընկալումներում կամա, թե ակամա չվերածվեն բանակի, զինուժի հանդեպ հանրային վերաբերմունքի անկման «խթանի»: Ըստ այդմ, մի կողմից անելով առավելագույնը այդ բացահայտումների ուղղությամբ՝ ինչը պետական անվտանգության հարց է, միևնույն ժամանակ պետք է առավելագույնն անել զինուժի, բանակի, զինվորականության հեղինակության հանդեպ հանրային վերաբերմունքի մեկ այլ ծայրահեղություն՝ անկում, անվստահություն, թերարժեքության բարդույթ թույլ չտալու համար: Ընդ որում, այդ խնդրի լուծումը չի կարող լինել լոկ այն մեթոդներով և մոդելներով, ինչով տասնամյակներ շարունակ հանրությանը «սնուցվել» է այսպես ասած առաջին ծայրահեղությունը՝ անպարտելիության, մարտունակության, անսասանության և այլնի մասին: Պետք է հրաժարվել «բանակի մասին կամ լավը՝ կամ ոչինչ»  մոտեցումից, միևնույն ժամանակ սակայն պետք է անել առավելագույնը հանրային վերաբերմունքի՝ հակառակ ծայրահեղություն գլորվելու որևէ վտանգ կանխելու, թույլ չտալու համար: Եվ այդ հարցը թերևս պետք է լինի նաև Հայաստանում զինուժի ռեֆորմացիայի քաղաքականության և ռազմավարության առանցքային բաղադրիչներից մեկը, որովհետև առանց զինուժի հանդեպ նոր որակի և բովանդակության հանրային վստահություն ձևավորելու, հազիվ թե հնարավոր է առաջ տանել պաշտպանական համակարգի վերափոխման արդյունավետ քաղաքականություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում