Մյանմայում իշխանությունները հրապարակայնորեն տոննաներով թմրանյութ են այրել Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրը։ Այս մասին հայտնում է Bangkok Post-ը։
Ցուցադրական հրկիզում է կազմակերպվել Շան նահանգի Մանդալայի շուկայում։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ այս տարածաշրջանը մետամֆետամինի արտադրության առաջատարն է Հարավարևելյան Ասիայում։